Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան 

«Ժողովուրդ». Փոխնախարարին կաշառք են տվել

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգը ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնականպաշարների նախարարության պաշտոնատար անձանց մասով կոռուպցիոն հանցախումբ է բացահայտել: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Գեւորգ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2007թ. օգոստոս ամսից զբաղեցնելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱ կազմակերպության տնօրենի պաշտոնը եւ հանդիսանալով պաշտոնատար անձ՝ օժտված լինելով տվյալ պետական մարմնում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ, մասնավորապես՝ օգտակար հանքավայրերի եւ դրանց պաշարների եւ ընդերքի վերաբերյալ այլ տեղեկատվական նյութերի հավաքման, պահման եւ տրամադրման, ՀՀ ընդերքում օգտակար հանածոների պաշարների տեղեկատվական տվյալների տրամադրման լիազորություններով, կոնկրետ գործարքի է գնացել: Մեզ հայտնի դարձավ, որ նա 2017-2018թթ. ընթացքում ընդունել է կաշառքի դիմաց ընդերքի շահագործմամբ զբաղվող մի շարք իրավաբանական անձանց ընդերքօգտագործման եւ ուսումնասիրության իրավունքի թույլտվություն տրամադրելու համար համապատասխան նախագծերը եւ անհրաժեշտ մյուս փաստաթղթերը կազմելու, ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացը կազմակերպելու ու դրական արդյունք ապահովելու իրավաբանական անձանց ներկայացուցիչների առաջարկը: Մասնավորապես, համաձայնության գալով տվյալ պետական մարմնում կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ օժտված անձանց ընդերքօգտագործման թույլտվության տրամադրման ոլորտը համակարգող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանի, նույն նախարարության «Ընդերքի գործակալության» պետի պաշտոնակատար Անուշավան Այվազյանի, նույն գործակալության ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորման բաժնի պետ Գագիկ Հարոյանի հետ, կաշառքի դիմաց, իր լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված հնարավոր բարենպաստ պայմաններում եւ ժամկետներում իրավաբանական անձանց փաստաթղթերը կազմելու ու ընդերքօգտագործման իրավունքի թույլտվություն տալու դիմաց, իրեն դիմած եւ կաշառք տալու ցանկություն հայտնած իրավաբանական անձանց ներկայացուցիչներից, խմբի կազմում, ինչպես նաեւ անձամբ ստացել է զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով գումարներ, որոնք հետագայում բաշխել է խմբի անդամների միջեւ: Նախարարության պաշտոնատար անձանցից բացի մեղադրյալի աթոռին են հայտնվել ընդերքօգտագործման ոլորտում ՍՊ տնօրեններ: Մասնավորապես, Ասլան Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Քարհանք» ՍՊ ընկերության տնօրենը, ընկերությանն ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու գործընթացը սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթեր կազմելու, տվյալ գործընթացի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շրջանակներում հնարավոր բարենպաստ պայմանենրում եւ ժամկետներում դրական արդյունքն ապահովելու նպատակով պաշտոնատար անձ հանդիսացող, ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության /ներկայումս՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն/ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱ կազմակերպության տնօրեն Գեւորգ Սրապիոնի Հովսեփյանին 7 փուլով ընդհանուր 6800 ԱՄՆ դոլար գումար է տվել, որի մի մասը՝ 2900 ԱՄՆ դոլարը, Գ. Հովսեփյանն ուղղել է ընդերքօգտագործման թույլտվության իրավունք ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր կազմելուն, իսկ առանձնապես խոշոր չափերով՝ 1.876.563 (մեկ միլիոն ութ հարյուր յոթանասունվեց հազար հինգ հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամին համարժեք 3900 ԱՄՆ դոլարը, համաձայն ձեռք բերված նախնական համաձայնության, որպես կաշառք բաժանել է խմբի անդամներին՝ 1900 ԱՄՆ դոլարը պահելով իրեն, 1000 ԱՄՆ դոլարը 27.04.2018թ.-ին տալով նույն նախարարության «Ընդերքի գործակալության» ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորման բաժնի պետ Գագիկ Հարոյանին, 1000 ԱՄՆ դոլարը 2018 թվականի դեկտեմբեր ամսին տալով նույն նախարարության ընդերքի ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանին: Վերոնշյալ պաշտոնյաները հայտնվել են մեղադրյալի աթոռին, եւ վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Այս գործը դատարանում քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողները
Ամենադիտված