Կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստ․ ՈՒՂԻՂ
ПолитическиеԿառավարության նախաձեռնությամբ մայիսի 19-ին, ժամը 11։00-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։
«ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության
Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական
օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ մայիսի
19-ին` ժամը 11։00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ`
նախաձեռնողի սահմանած օրակարգով»,- ասված է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրության մեջ:
Նիստի օրակարգում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։