Վերաքննիչ դատարանը մերժել է Սեդրակ Առուստամյանին կալանավորելու դեմ ներկայացրած բողոքը
RightՎերաքննիչ դատարանը մերժել է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին կալանավորելու դեմ պաշտպանի ներկայացրած բողոքը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը։ «Մեր կարծիքով սպառիչ հիմնավորումներ չկային։ Որոշումն, իհարկե, բողոքարկելու ենք Վճռաբեկ դատարանում՝ անհիմն կալանքի տակ պահելու համար»,- նշեց պաշտպանը։ Հիշեցնենք, որ Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է կաշառք տալու մեջ։ Նա կալանավորվել էր ԱԱԾ-ում քննվող գործով ապրիլի 25-ին՝ 2 ամիս ժամանակով։