Բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի խաղակոշիկները վաճառել են ռեկորդային՝ 560 հազար դոլարով․ Bloomberg
ՍպորտԲասկետբոլիստ Մայքլ Ջորդանի խաղակոշիկները վաճառվել են Sotheby's- ում՝ 560 000 դոլարով, հայտնում է աճուրդային կայքը: Այս սպորտային կոշիկները պատրաստվել են Ջորդանի համար1985 թվականին։ Դրանք պատրաստված են կարմիր, սպիտակ և սև գույներով, յուրաքանչյուրը՝ նրա ինքնագրով:
Ըստ Bloomberg- ի՝ նախկին բասկետբոլիստի կոշիկները վաճառվել են ռեկորդային գումարով: Ջորդանը Չիկագոյի NBA- ի վեցակի չեմպիոն է և երկակի օլիմպիական չեմպիոն։