Գերմանիայում կորոնավիրուսից մահացությունների թիվը հասել է ավելի քան 8 000-ի
ԱշխարհԳերմանիայում նոր տիպի կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 8 հազարը, վարակվել է ավելի քան 175 հազար մարդ, հայտնում է Ռոբերտ Քոչի ինստիտուտը, որը վարում է կորոնավիրուսի դեպքերի թվի վերաբերյալ երկրում վիճակագրությունը։ Անցած օրվա ընթացքում Գերմանիայում մահացել է կորոնավիրուսով վարակված 72 հիվանդ։ Այդպիսով՝ երկրում մահացությունների թիվը հասել է 8007-ի: Գերմանիայում համաճարակի սկզբից ի վեր COVID-19 վարակի դեպքերի թիվը 175 210 է։ Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 513 վարակվածության նոր դեպք: Ինստիտուտի տվյալներով՝ Գերմանիայում կորոնավիրուսից վերականգնվել է ավելի քան 155 հազար մարդ: