Խոակին Ֆենիքսը և Ռունի Մառան սպասում են իրենց առաջնեկին․ Page Six (լուսանկար, տեսանյութ)
ՏեսանյութերՕսկարի մրցանակակիր Խոակին Ֆենիքսը և Ռունի Մարան սպասում են իրենց առաջնեկին։ Համաճարակի ընթացքում զույգը ինքնամեկուսացել էր Լոս Անջելեսի իրենց տանը: Աղբյուրը հայտնում է, որ Մարային վերջերս նկատել են բամբակյա լայն հագուստով։ Միևնույն ժամանակ, 35-ամյա Մառան և 45-ամյա Ֆենիքսը հրաժարվել են պատասխանել Page Six- ի՝ լուրի իսկության մասին հարցերին։ Ավելի վաղ Ֆենիքսը 2019-ի հոկտեմբերին կայացած Vanity Fair- ի հետ հարցազրույցում խոստովանել էր, որ սկզբում համոզված էր, որ Մառան «արհամարհում է» իրեն: Սակայն վերջապես նա հասկացել էր, որ «Քերոլի» աստղը հետաքրքրված է իրենով, պարզապես ամաչում է խոստովանել։ «Նա միակ աղջիկն է, ում ես երբևէ փնտրել եմ համացանցում։ Ավելի վաղ ես դա երբևէ չեմ արել։ Մենք պարզապես ընկերներ էինք, իսկ այժմ միասին ենք»,֊ասել էր Ֆենիքսը։