Անհայտ անձինք բետոնե ֆալոս են տեղադրել Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակում
ԱշխարհԱնհայտ անձինք բետոնե առնանդամ են տեղադրել Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակում: Համապատասխան լուսանկարը հրապարակվել է Ինստագրամի «Վենետիկը Դիսնեյլենդ չէ» էջում:
Մայիսի 19-ի առավոտյան ոստիկանները փորձել են հեռացնել ֆալոսը, սակայն չեն կարողացել:
«Ոստիկանները փորձել են անհապաղ հեռացնել, սակայն՝ անարդյունք, քանի որ այն պատրաստված է բետոնից»,- ասված է լուսանկարին կից գրառման մեջ:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս պահին հայտնի չէ՝ արդյոք բետոնե առնանդամն արդեն հեռացվել է հրապարակից, թե՝ ոչ: