Ռուստամ Բադասյանի որոշմամբ՝ Կարեն Կարապետյանը ԱՆ-ում պաշտոն է ստացել
ՔաղաքականԱրդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մայիսի 19-ի որոշմամբ՝ Կարեն Կարապետյանը մայիսի 19-ից, 12 ամիս փորձաշրջանով, նշանակվել է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի պաշտոնում։ Այս մասին տեղեկանում ենք Իրավաբան.net-ից:
Աշխատավարձը սահմանվել է 377 659 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: