Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը «Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը «Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով «Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը «Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն «Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» «Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց 

«Փաստ»․ Ինչո՞ւ են իշխանությունները հրաժարվում հանրաքվեի անցկացումից

Հայկական Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի համավարակի տարածումը, որը լուրջ խնդիրներ է ստեղծել երկրի համար։ Բացի այն, որ վարակակիրների թիվն օրեցօր ավելանում է, առողջապահական համակարգն այս օրերին աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ, տնտեսությունը լուրջ վնասներ է կրում ստեղծված իրավիճակի արդյունքում։ Ստեղծված իրադրության պայմաններում դեռեւս վաղ է լավատեսական կանխատեսումներ անելը։ Սակայն իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ կարող են լինել։ Եվ իշխանությունները հանրությանը սկսել են նախապատրաստել, որ կորոնավիրուսի վարակման վտանգը կարող է տեւել մեկ տարի եւ ավելի, ուստի, ըստ նրանց, պետք է համակերպվել եւ գործունեություն ծավալել այդպիսի պայմաններում։ Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ համավարակի եւ արտակարգ դրության հայտարարման պարագայում առկախվեց իշխող ուժի համար մի գերկարեւոր գործընթաց։ Բոլորս էլ հիշում ենք, որ ապրիլի 5-ին նախատեսված էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որով խնդիր էր դրված փոխել Սահմանադրական դատարանի գործող կազմը։ Ու հանրաքվեի անցկացման կարեւորությունը հիմնավորվում էր նրանով, թե այդ հարցում ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա արտահայտել իր կարծիքը, քանի որ ի վերջո իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Մի կողմից էլ նպատակ կար, որ եթե հանրաքվեից հետո ՍԴ-ում կատարված փոփոխությունների շուրջ իրավական խնդիրներ առաջանային, ապա ամբողջ պատասխանատվությունն իշխանությունները կարող էին գցել քաղաքացիների վրա։ Եվ վերջապես իշխանությունները հանրաքվեի արդյունքում կարող էին հասկանալ, թե որքանով է նվազել իրենց վարկանիշը հանրության շրջանում։ Բայց հանրաքվեն այդպես էլ չկայացավ։  Եվ այն պայմաններում, երբ համավարակի տարածումը կանխելու ուղղությամբ իշխանություններին այդպես էլ չի հաջողվում արդյունավետ եւ գրագետ պայքար մղել, որի արդյունքում վատացել է երկրի սոցիալտնտեսական իրավիճակը, իշխող ուժի համար պետք է պարզ լինի, որ եթե առաջիկայում, թեկուզ մի քանի ամիս հետո, ՍԴ-ի շուրջ հանրաքվե անցկացվի, ապա ազատ ու անկախ քվեարկության պարագայում «այո»-ն չի կարող հավաքել սահմանված 650 հազար ձայնը։ Մեծ է հավանականությունը, որ իշխանություններն ուղղակի պարտություն կրեն։ Դրա համար էլ վարչապետ Փաշինյանը սահուն ձեւով հրաժարվում է հանրաքվե անցկացնելու գաղափարից։ Եվ օրերս իր առցանց ասուլիսի ընթացքում վերջինս հայտարարեց, թե առնվազն մի տարի կորոնավիրուսը ներկա է լինելու մեր իրականության մեջ, ինչը նշանակում է, որ առնվազն մի տարի հանրաքվե չեն կարող անցկացնել։ Ու ամենատարօրինակն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ քաղաքական որեւէ շահ չի կարող ավելի բարձր դասվել իրենց կողմից, քան հանրային առողջության շահը, բայց քննարկում են ՍԴ-ի հարցը որեւէ բանաձեւով Ազգային ժողովում մասնակի կամ ամբողջական լուծելու խնդիրը, եւ այդ հարցով դիմել են Վենետիկի հանձնաժողով։ Ստացվում է, որ իշխանությունները այնքան են կարեւորում իրենց քաղաքական շահը, որ անտեսում են հանրության կարծիքը սույն հարցի վերաբերյալ։ Հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ հնարավոր էր նաեւ հարցի լուծումը տալ միանգամից այն ժամանակ, երբ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը կներկայացնի իր մշակած փոփոխությունների փաթեթը։ Սակայն իշխանությունները չեն ուզում գնալ այս տարբերակին, քանի որ իրենց շահը պահանջում է ինչքան հնարավոր է շուտ ողջ իշխանությունը կենտրոնացնել իրենց ձեռքում, իսկ ՍԴ-ն, ինչպես գիտենք, լուրջ խոչընդոտ է այդ ճանապարհին եւ հակակշռում է իշխանության գործադիր եւ օրենսդիր թեւերին, որը կառավարում է Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը։ Այնպես որ, թեպետ իշխանությունն իր համար հնարավորություն է ստեղծում ԱԺ-ում ՍԴ-ի հարցին արագ «լուծում» տալ, այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ ԱԺ-ի միջոցով խնդիրը լուծելու հետ կապված իշխանությունները հետագայում լուրջ խնդիրներ են ունենալու, քանի որ իրավական տեսանկյունից, ինչպես կարծում են մեծ թվով իրավաբաններ, դա իշխանազավթում է»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս Ղազարյան
Ամենադիտված