Ռուսաստանը սկսել է կորոնավիրուսի բուժման 5 տարբեր դեղամիջոցների կլինիկական փորձարկումները․ Ռիա Նովոստի
ՌուսաստանՌուսաստանում ներկայումս ընթանում են կորոնավիրուսային վարակի բուժման համար հինգ տարբեր դեղամիջոցների կլինիկական փորձարկումները։ Եվս պետական գրանցում են ստացել, որպեսզի օգտագործվեն հիվանդների բուժման գործընթացում, ասաց փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: «Ամբողջ աշխարհը այժմ կորոնավիրուսային հիվանդության դեմ դեղամիջոցի փնտրտուքների մեջ է։ Մենք այստեղ նույնպես որոշակի աշխատանքներ ենք կատարում: Կլինիկական փորձարկումներ են իրականացվում հինգ դեղերի համար, որոնք տեղական արտադրանք են», - ասաց Գոլիկովան Ֆեդերացիայի խորհրդում ունեցած ելույթի ժամանակ: