4 քաղաքացի բերման ենթարկվեց․ իրավիճակը լարված է (լուսանկարներ)
ОбществоԿառավարության առաջ իրականացվող բողոքի ակցիայի ընթացքում 4 քաղաքացի բերման ենթարկվեց սոցիալական հեռավորությունը չպահելու համար: Այս պահին հավաքի ներկայացուցիչների հետ տեղում զրուցում են «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը: Նրանք կիսում են բողոքող քաղաքացիների տեսակետը, որ սահմանափակոիմները վերացնելիս՝ նրանց մասին ևս պետք էր մտածել: Տեղում իրավիճակը լարված է, ոստիկանության կոչերը` պահել սոցիալական հեռավորությունն ու արտակարգ դրության սահմանափակումները, արդյունք չեն տալիս: