«Կորոնավիրուսը շարունակում է մուտացվել․ պլազմային փոխներարկումը ոչ բոլորին է օգնում»․ Լիսենկո
ԱշխարհԳիտնականներն ու բժիշկները պարզել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը փոխում է իր հատկությունները և դառնում է ավելի վտանգավոր: Այս մասին ասաց մոսկովյան թիվ 52 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մերիանա Լիսենկոն: Նա պնդում է, որ բժիշկները անհանգստացած են հիվանդության տարբեր դրսևոումների առկայությամբ: «Վիրուսը փոխում է իր, այսպես ասած, դրսևորումները: Սա չի կարող չանհանգստացնել», - ասաց գլխավոր բժիշկը: Լիսենկոն նշեց, որ պլազմայի փոխներարկումը առողջ մարդկանց իմաստ չունի, քանի որ նրանց իմունիտետը կսպանի կորոնավիրուսի դեմ ուղղված բոլոր հակամարմինները, ևմարդը չի կարողանա պաշտպանություն ձեռք բերել COVID-19- ի դեմ: Հետևաբար, այս մեթոդը աշխատում է միայն հիվանդ մարդկանց համար», - հավելել է Լիսենկոն: