Դերասան Սարգիս Գրիգորյանն ու նրա կինը` Մանո Գրիգորյանը կառավարության մոտ իրականացվող բողոքի ակցիային էին միացել: Նրանք պնդում են, որ այսպիսի պայմաններում այլևս չեն կարող ապրել, եթե սահմանափակումները թուլացվել են, ապա պիտի գործի նաև իրենց ոլորտը, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ առանց աշխատանքի են մնացել, իսկ պարտքերն անվերջ ավելանում են: