Պաշտպանի միջնորդությամբ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ դատական նիստը կհետաձգվի
ԻրավունքՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում ահագնացող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մայիսի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով:
Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ»: