Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
ԻրավունքՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, հայտնում է Փաստաբանական թիմը։
Բողոքը Վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է մայիսի 19-ին։