«Ադեկվադ» միաբանության բերման ենթարկված անդամներն ազատ արձակվեցին (տեսանյութ)
Տեսանյութեր«Ադեկվադ» միաբանության բերման ենթարկված անդամների մեծ մասը դուրս եկան ՀՀ ոստիկանության կենտրոնի բաժնից։
Միաբանության անդամներից Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք ենթարկվել են ոստիկանության աշխատակիցների հրահանգներին, սակայն իրենց բերման են ենթարկել.
«Որպես միաբանության անդամներ՝ Արթուր Դանիելյանին սատար կանգնելու գնացել էինք Ոստիկանության «6-րդ վարչություն»,-ասաց Մինասյանը։
Ազատ են արձակվել նաև «Ադեկվադ» միաբանության աղջիկները։