Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը ձերբակալվել է մեկուսացման ռեժիմի խախտման պատճառով․ The Sun
ՍպորտԱնգլիական «Չելսիի» և Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Կալում Հադսոն֊Օդեյը ձերբակալվել է մեկուսացման ռեժիմը խախտելու համար, հայտնում է The Sun- ը:
Հադսոն-Օդեյը սոցիալական ցանցերում ծանոթացել է մի կնոջ՝ «հմայիչ մի մոդելի» հետ: Շաբաթ օրը նա նրան հրավիրել է Արևմտյան Լոնդոնի իր տուն և ավտոմեքենա ուղարկել նրա համար:
Կիրակի վաղ առավոտյան ոստիկանությունը և շտապօգնությունը ժամանել են ֆուտբոլիստի տուն՝ «անառողջ կնոջը» մասին հեռախոսազանգով տեղեկանալուց հետո: Ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, նրանց զանգահարել էր հենց ինքը՝ մոդելը: Իսկ Հադսոն-Օդեյը ձերբակալվեց ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար: