Տղամարդն, ում առևանգել են 32 տարի առաջ՝ մանուկ հասակում, վերամիավորվել է ծնողների հետ (տեսանյութ)
ВидеоՉինաստանում ծնողները որոշել են գտնել իրենց որդուն, ում առևանգել են 1988 թվականին, Սիան քաղաքում: Մաո Ին անունով տղան ընդամենը 2.5 տարեկան էր, երբ նրան բաժանցին իր ծնողներից:
Ինչպես հայտնում է The Guardian, նա իր հայրիկի հետ մանկապարտեզից տուն է վերադառնալիս եղել, երբ մի պահ հայրը շեղել է ուշադրությունը, և փոքրիկին առևանգել են ու հանձնել Մյանյան քաղաքում ապրող մի զույգի: Այդ ընտանիքում նրան այլ անուն են տվել և տղան մեծացել է՝ ոչինչ չիմանալով իր իսկական ծնողների մասին:
Անհետ կորած տղայի մայրը՝ Լի Ցզինչժին, թողել է աշխատանքը և իրեն ամբողջությամբ նվիրել որդու որոնմանը: Նա նույնիսկ հեռուստատեսությամբ է խոսել իր երեխայի առևանգման մասին, օգնել է ուրիշներին գտնել իրենց կորած երեխաներին: Նշվում է, որ կնոջ շնորհիվ 29 կորած երեխա է հայտնաբերվել: Նշվում է, որ Մաո Ինը տեսել է Լի Ցզինչժինի մասնակցությամբ ռեպորտաժները և հիացել նրա նպատակասլացությամբ և քաջությամբ՝ չիմանալով, որ նա իր մայրն է:
Այս տարվա ապրիլի վերջին ոստիկանությունը տեղեկություն է ստացել 1980-ականներին վաճառված տղայի մասին: Օգտագործելով տղայի՝ տարիներ առաջ արված լուսանկարը՝ «ծերացրել» են նրան 32 տարով և համեմատել ստացված լուսանկարը տվյալների բազայի հետ: Շուտով ԴՆԹ փորձաքննությունը ցույց է տվել, որ Մաոն զույգի կորած որդին է:
34-ամյա տղամարդը վերջապես հանդիպել է իր իսկական ծնողների հետ: Այդ ողբերգական հանդիպումը ցուցադրել են հեռուստատեսությամբ:
Պարբերականի փոխանցմամբ՝ տղան մտադիր է վերադառնալ իր տուն, կարգավորել գործերը, ապա տեղափոխվել իր կենսաբանական ծնողների մոտ: