Երևանում ինքնասպանության փորձ կատարած 28-ամյա աղջկան օդորակիչի վրայից տեղափոխել են անվտանգ վայր
ՀասարակությունԵրևանում այսօր՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: SHAMSHYAN.com-ը հաղորդում է, որ ժամը 17:30-ի սահմանում ոստիկանության Շենգավթի բաժին և ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Չարբախ թաղամասի Շարուրի 24 շենքի 4-րդ հարկի պատուհանին տեղադրված օդորակիչի վրա է նստել մի աղջիկ, ով սպառնում է ցած նետվել:
Կայքի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, փրկարարներ եւ «Շտապօգնություն»։ Ոստիկաններն ու փրկարարները տևական ժամանակ համոզել են աղջկան, որպեսզի նա անցնի տուն և չդիմի այդ ծայրահեղ քայլին, սակայն՝ ապարդյուն: Ի վերջո նրանց հաջողվել է աղջկան օդորակիչի վրայից տեղափոխել անվտանգ վայր, որից հետո նրան տեղափում են ոստիկանության Չարբախի բաժանմունք: Կայքի տեղեկություններով՝ այդ աղջիկը Երևանի բնակիչ, 28-ամյա Աննա Ս.-ն է: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: