Չեխիայի Խորհրդարանի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը
ИностранныйՄայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունեց Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձև, որը նվիրված էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: