Արտահայտե՛ք ձեր դիրքորոշումը. Տիգրան Ուրիխանյանը դիմում է քաղաքացիներին
ՔաղաքականԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի՜ քաղաքացիներ, ձեր աջակցության կարիքը կա՜։ Կառավարությունը մերժեց, այսինքն բացասական եզրակացություն տվեց իմ այն օրինագծին, որով արտակարգ դրության պայմաններում օրենքի ուժով պետք է ֆիզիկական անձանց տրվի եռամսյա վարկային արձակուրդ, ընդորում լրացուցիչ առաջարկով այդ երեք ամիսների տոկոսները չեն հաշվարկվում։ Սակայն մայիսի 23֊ին օրինագիծը պարտադիր քննարկվելու է պետաիրավական հանձնաժողովում, այնուհետև լիագումար նիստին։ Որպես ընդդիմադիր անկախ պատգամավոր, այս հարցում ունեմ հանրային աջակցության կարիք։ Արտահայտեք՜ ձեր դիրքորոշումը»։