ԱՄԷ-ն մարդասիրական օգնություն է տրամադրում ՀՀ մարզերի կարիքավոր ընտանիքներին. Կոտայքի մարզպետ
ԲլոգոսֆերաՇարունակվում են նոր տիպի կորոնավիրուսի համավարակի սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հավելել.
«Արաբական Միացյալ Էմիրությունները մարդասիրական օգնություն է տրամադրում ՀՀ մարզերի կարիքավոր ընտանիքներին
Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ, Խալիֆ բն Զայեդ ալ-Նահյան մարդասիրական կազմակերպության աջակցությամբ և ՀՀ արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ իրականացվում է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի մարզերում բնակվող բազմաթիվ կարիքավոր ընտանիքներ ստանում են առաջին անհարժեշտության սննդամթերքի արկղեր:
Կոտայքի մարզում այսօրվանից մեկնարկեցին օգնության բաշխման գործընթացները: Բաշխումը կատարվում է Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ստացած և մշակված դիմումների հիման վրա:
Օգնություն կտրամադրվի շուրջ 70 ընտանիքի:
Շնորհակալ եմ ԱՄԷ դեսպանատանը նման մարդասիրական քայլի համար»: