Վրաստանում փողոցների ախտահանումը շարունակվում է․ Sputnik
ՎրաստանՎրաստանի քաղաքային փողոցների ախտահանումը շարունակվում է։ Անցյալ գիշեր հատուկ լուծույթներով ախտահանվել են Թբիլիսիի որոշ կարևոր նշանակության փողոցներ։ Ախտահանման աշխատանքներն իրականացնում են «Թբիլսերվիս գրուպ» ՍՊԸ-ն և Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը` օգտագործելով հատուկ սարքավորումներ: «Ախտահանումը շատ կարևոր է կորոնավիրուսի դեմ պայքարում: Բացի այդ, այդ աշխատանքները պետք է իրականացվեն բոլոր կանոնների ամբողջական փաթեթով: Քաղաքի փողոցները մի քանի անգամ լվացվել են, և այս գործընթացը կշարունակվի», - ասաց Քութայիսիի քաղաքապետ Դավիթ Էրեմիշվիլին: Վրաստանում արտակարգ դրությունն ու պարետային ժամը կչեղարկվեն մայիսի 22-ից։