«Ալավերդցի Վահագն Աբգարյանը» կրկին կկալանավորվի
ПравоՎերաքննիչ քրեական դատարանը որոշեց բեկանել առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը և անթույլատրելի ճանաչել նրա նկատմամբ գրավի կիրառումը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց Վահագն Աբգարյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը։
Նշենք, որ գրավի չափը կազմում էր 15 մլն դրամ։ Դատարանը, որոշում կայացնելիս, արձանագրել է, որ դեռևս առկա են ամբաստանյալ Վահագն Աբգարյանին կալանքի տակ պահելու պայմանները և հիմքերը:
Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, կաշառք տալու, ապօրինի զենք պահելու և այլ արարքների համար։ Նա ազատ էր արձակվել ապրիլի 1-ին։ Աբգարյանին ազատ արձակելու միջնորդության մեջ պաշտպանը հղում էր կատարել Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2020 թ․ փետրվարի 24-ին հրապարակված կորոնավիրուսի վերաբերյալ զեկույցին՝ նշելով, որ մահվան և ծանր հիվանդացման ռիսկայնության տակ են նաև շաքարային դիաբետ և հիպերտոնիա ունեցող մարդիկ, հետևաբար Վահագն Աբգարյանը ստեղծված պայմաններում գտնվում է առավել խոցելի վիճակում: Նրան մեղադրանք է առաջադրվել միաժամանակ 6 հոդվածների հատկանիշներով։