«Հեռացե՛ք այստեղից». Անապայի բնակչուհին հարևանուհուն ու նրա երեխաներին չի թույլատրել մուտք գործել շենք դիմակի բացակայության պատճառով (տեսանյութ)
ՏեսանյութերԱնապայի բնակելի համալիրներից մեկի մուտքի մոտ հարևանների միջև բախում է տեղի ունեցել նրանցից մեկի դեմքին պաշտպանիչ դիմակի բացակայության պատճառով: Մի տարեց կին պաշտպանում էր շենքի մուտքը՝ վախենալով վարակի տարածումից: «Հեռացե՛ք այստեղից, դուք դիմակ չունեք, հեռացե՛ք, - բղավում է տարեց բնակչուհին։ Կինը նորից ու նորից փորձում է համոզել, որ ինքը ապրում է այդ շենքում: Նրան հաջողվել է դեպքն արձանագրել իր բջջային հեռախոսով: