«Պրեմիեր լիգան նախատեսվում է վերսկսել հունիսի 20-ից»․ «Արսենալի» ֆուտբոլիստ Սեբալոս․ Marca
СпортԼոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դանի Սեբալոսը ասել է, որ Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 20-ից: Անգլիական ֆուտբոլի սեզոնը մարտին ընդհատվել էր կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
«Մենք անցանք կորոնավիրուսի թեստը 48 ժամ առաջ, ամբողջ թիմի անդամների մոտ բացասական արդյունք է գրանցվել: Մենք հունիսի 12-ից կսկսենք պատրաստվել Իսպանիայի առաջնությունը։ Դրանից մեկ շաբաթ անց՝ հունիսի 20-ին, այն կվերսկսվի», - Սեբալոսի խոսքերը մեջբերում Marca- ն՝ հղում անելով TVE-ին: