«Չելսին» թույլատրել է իր առողջության մասին մտահոգվող Կանտին բաց թողնել մարզումները․ Telegraph
SportԼոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբը կիսապաշտպան Ն'Գոլո Կանտին թույլ է տվել բաց թողնել մարզումները առողջության հետ կապված մտահոգությունների պատճառով, հայտնում է Telegraph- ը:
Հրապարակման համաձայն, երեքշաբթի օրը ֆրանսիացի 29-ամյա ֆուտբոլիստը սկսել է մարզումները, որոնք, կորոնավիրուսի պատճառով, անցկացվում էին սահմանափակումներով։ Նրա՝ կորոնավիրուսի համար հանձնած թեստի արդյունքը բացասական էր։ Չնայած դրան՝ աշխարհի 2018 թվականի չեմպիոնը վստահ չէր, որ մարզմանը վերադառնալու համար ստեղծված պայմանները երաշխավորում են իր անվտանգությունը, ուստի նա չորեքշաբթի օրը չմասնակցեց մարզումներին թիմի գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդի և ակումբի ղեկավարության համաձայնությամբ, ասվում է հոդվածում: