Մաշտոցի պուրակին կից հերթական բարձրահարկի շինթույլտվությունն է համաձայնեցվել․ Խաժակյան (լուսանկարներ)
ԲլոգոսֆերաԵրևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ Մաշտոցի պուրակին կից՝ շենքերի բակում, նոր բազմաբնակարան շենք է կառուցվում:
Նկարում տեսնում եք, թե որտե՞ղ է մեր «նոր» քաղաքապետը թույլատրել «խցկել» նոր բարձրահարկ շենքը: Մաշտոցի պուրակին կից, Մաշտոցի պողոտային անմիջապես կից շենքի բակում թույլատրվել է կառուցել հերթական բարձրահարկ շենքը: Մայրաքաղաքի կենտրոնի ծանրաբեռնվածության և ճարտարապետական խնդիրների մասին մեծ-մեծ խոսացողները բազմաբնակարան շենքերի բակում թույլատրել են «խցկել» հերթական բարձրահարկը:
Իհարկե առաջին գործը իմ կողմից կռուցապատողի իդենտիֆիկացնումն էր, որի արդյունքում բնականաբար չէր կարող չպարզվել, որ քաղաքապետարանը ստացել է «անհատույց» և «անշահախնդիր» «նվեր» կառուցապատողից:
Եվ նախգիծը և շինթույլտվությունը համաձայնեցրել է «սիրված» քաղաքապետ Հայկ Մարությանը»,-գրել է Խաժակյանը: