Հայաստանում գործող արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը պետք է պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Վարդանյան
Բլոգոսֆերա«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հայաստանում գործող արտախորհրդարանական իրական ընդդիմադիր ուժերը պետք է կազմեն մեկ ընդդիմադիր ճակատ, հռչակեն համերաշխության ժամանակավոր կառավարության ստեղծունը, պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և ստանձնեն կործանման գնացող երկրի ղեկը։ Դրանից հետո տեղի կունենան արտահերթ ընտրություններ։
Հայաստանի մյուս իշխանությունը չի լինելու անձակենտրոն, այլ հիմնված է լինելու քաղաքական ուժերի համախմբվածության վրա։
Ներկայիս իշխանությունը խաբել է ժողովրդին։ Տված խոստումները անիրատեսական էին, իսկ երկու տարվա ընթացքում իրականաղված աշխատանքը՝ վնասաբեր։ Արդյունքում մենք ունենք ծայրահեղ անբարենպաստ իրավիճակ արտաքին հարաբերություններում, տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում ակնհայտ նվազում և Արցախի հարցի շուրջ ստեղծված անորոշություն։
Նման խնդիրների մեջ հայտված պետության քաղաքացիները պետք է ոչ թե փրկիչ փնտրեն, այլ խնդիրները ռացիոնալ լուծելուն ունակ մարդկանց։
Մենք այլևս փորձերի և «հեղաշրջումների» ժամանակ չունենք»։