Բողոքի ակցիա Շուշիում՝ ընդդեմ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի
NK«Գիտակից ընտրության» Ֆեյսբուքյան էջում հրապարակվել են կադրեր Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ կայացած բողոքի ակցիայից, որի մասնակիցները կանգնել են փողոցում ՝ պարզելով «Կեղծված ընտրություններ», «Գանձագող», «Մի՛ երդվիր, չենք հավատում» և նման գրություններով պաստառներ։
Ակցիան կայացել է Արցախի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ, դեպի Շուշիի մշակութային կենտրոն տանող փողոցում:
Ինչպես երևում է լուսանկարներում, ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տվել բողոքի ակցիայի մասնակիցներին առաջ գալ: