We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia 

Թավշյա հեղափոխությունն անխուսափելիորեն պիտի՛ բերի Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը. Փաշինյան

Political

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: Այն տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստում: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Արարողությանը ներկա են եղել նաև Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանականներ, հասարակական, քաղաքական գործիչներ: 

Այնուհետև վարչապետը և տիկին Հակոբյանը ներկա են եղել հրավիրված ընդունելությանը, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:

Իր խոսքում, վարչապետը նշել է. 

«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ Բակո Սահակյան, 

Մեծաշուք տիկին Անահիտ Սահակյան, 

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ Արայիկ Հարությունյան, 

Մեծաշուք տիկին Քրիստինե Հարությունյան,

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահներ, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական այրեր, կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, պարոնայք գեներալներ և սպաներ, հոգևոր հայրեր, տիկնայք և պարոնայք. 

Այսօր մենք հավաքվել ենք Արցախյան ազատամարտի ամենավառ սիմվոլի՝ Շուշիի այս հոգեթով անկյունում, իրականացնելու Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի` Արայիկ Հարությունյանի պաշտոնամուտի արարողությունը: Սա Արցախի Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված պարտադիր արարողություն է, բայց արարողության տեղը և ժամանակաշրջանն առանձնահատուկ սիմվոլիզմ են հաղորդում նրան, առանձնահատուկ իմաստ: 

Տարիներ առաջ, դեռևս ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում Արցախ կատարած մի այցի ժամանակ այսպիսի հայտարարություն եմ արել. Արցախը մեր անցյալի և ապագայի մասին մտածելու լավագույն տեղն է և սրա համար, իմ կարծիքով, գոյություն ունի շատ կոնկրետ պատճառ: 

Արցախը մեր հայրենիքի միակ հատվածն է, որտեղ մեզնից յուրաքանչյուրի տեսադաշտը կարող է լինել անսահմանափակ, մեր հայրենիքի միակ հատվածն է Արցախը, որտեղից առանց հատուկ տեխնիկական ջանքերի կարելի է տեսնել հորիզոնը, որովհետև այստեղ լեռները մեզ չեն փակում աշխարհից և այստեղից երևում է անվերջանալի հորիզոնը:

Մեր իրականության մեջ ընդունված է արցախյան ազատամարտի ամենակարևոր նվաճումը համարել արցախահայության փրկությունը ֆիզիկական բնաջնջումից, ազատամարտի բերած շոշափելի նվաճումներն ի դեմս այսօրվա Արցախի և Հայաստանի Հանրապետության: Եվ սա իրականություն է: 

Բայց իմ կարծիքով` նույնքան կարևոր է փիլիսոփայական, հայեցակարգային նվաճումը, որ մենք ունեցել ենք Արցախյան ազատամարտի արդյունքում. դա հասանելիությունն է հորիզոնին, դա անսահմանի հետ սահմանակից դառնալն է: Անսահմանափակ տեսադաշտն ինձ համար մտքի անսահմանության, նոր մտածողության խորհրդանիշն է, մտածողություն, որն այլևս պարփակված չէ նեղ կիրճերի, լեռնանցքների, սարահարթների սահմաններում:  

Իմ համոզմունքն այն է, որ Արցախյան ազատամարտի ամենակարևոր նվաճումն ինքներս մեզ նորովի ընկալելու, նորովի մտածելու, նոր մտածողությամբ առաջնորդվելու և առաջնորդելու հնարավորությունն է: 

Իմ պատկերացմամբ, ահա, արցախյան ազատամարտի ամենամեծ նվաճումը մեր ազգային մտածողության փոփոխությունն է: 

Մտածողության փոփոխությունը միշտ և բոլոր տեղերում տեղի է ունենում շատ դանդաղ, անտեսանելի, բայց սովորաբար, մի որևէ պահի, մի որևէ կետի ունենում է վառ և պատմական արտահայտություն և 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն այդպիսի արտահայտությունն էր՝ մտածողության այն փոփոխության, որ մեր ժողովրդի հավաքական գիտակցության մեջ մեկնարկել է Արցախյան ազատամարտի հաղթանակով: 

Սա չափազանց կարևոր, չափազանց կարևոր նրբություն է, որ ուզում եմ բոլորս արձանագրենք: Մտածողության փոփոխությունն էր, որ բերեց 2018 թվականի ոչ բռնի, թավշա, ժողովրդական հեղափոխության, իսկ մտածողության այդ փոփոխությունը մեկնարկել է Արցախյան ազատամարտի հաղթական արդյունքով և հաղթական արդյունքից: 

«Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը ծագել է երկուհազարականների երկրորդ տասնամյակում և դրանով առաջնորդվել են Հայաստանում փոփոխությունների համար պայքարող ամենատարբեր խմբեր ու անհատներ: Բայց այդ կարգախոսն առանց վանկարկելու՝ 90-ականների առաջին կեսին կյանքի են կոչել Արցախի ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը, մեր ընկած և կենդանի ազատամարտիկները՝ Արցախյան հերոսամարտի ընթացքում: 

Արցախյան ազատամարտն իր հերթին մեկ ուրիշ՝ 1988 թվականին Հայաստանում և Արցախում մեկնարկած՝ բովանդակության և էության մեջ ժողովրդավարական հեղափոխության, Ղարաբաղյան շարժման արդյունք էր, որն իր հերթին բերեց մեր ազգային մտածողության այնպիսի փոփոխության, որը հնարավոր դարձրեց Արցախյան ազատամարտը: 

Այս ամենն ասում եմ մի շատ կարևոր արձանագրում անելու համար. ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն Արցախյան ազատամարտին, նրա նպատակներին ու էությանը, նրա երազանքներին ու արժեքներին հակադրելու բոլոր փորձերն ի զուր  են և ինչպես 1988 թվականին մեկնարկած և հաղթած հեղափոխությունը բերեց Արցախի ազատագրման, այնպես էլ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պիտի՛ բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե ճանաչմանը: 

Եվ ուրեմն, իմ կոչն ու աղերսն է, եկեք մեր ազգային էներգիան և ուժը որևէ կերպ, որևէ հարթակում, որևէ պատճառով չօգտագործենք ինքներս մեզ այս նպատակից շեղելու, այս ճանապարհին հոգնեցնելու, ուժասպառ անելու, հուսահատ դարձնելու համար: 

Եվ ընդհանրապես, շարունակելով մտածողության փոփոխության թեման, ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա: Սովորաբար ինքներս մեզ, մեր անելիքն ու առաքելությունն ընկալում ենք մի քանի տարվա, երբեմն տասնամյակի, երբեմն մի քանի տասնամյակի, երբեմն ավելի վատ, անգամ ամիսների ու շաբաթների կտրվածքով: Սա օբյեկտիվորեն հասկանալի է, քանի որ առօրյա խնդիրները, հոգսերը, օրակարգը, նաև քննադատություններն ու խարդավանքները մեզ պարտադրաբար դնում են նման վիճակի մեջ: 

Այնպիսի վիճակի մեջ, երբ մենք իրավիճակը սկսում ենք ընկալել նախորդ և հաջորդ ընտրությունների համատեքստում, իսկ ընտրությունից ընտրություն ժամանակը շատ արագ է թռչում, մանավանդ, որ ժողովրդավարական հանրության մեջ ընտրությունները հաճախ են և բազմապիսի:

Ու այս հանգամանքի բերումով հաճախ մոռանում ենք բացառիկ պատմական առաքելության մասին, որ դրված է մեր ուսերին, այն բացառիկ պատվի մասին, որին արժանանալու բախտ ենք ունեցել: Սա, ի դեպ, վերաբերվում է ոչ միայն պետական պաշտոնյաներին, այլև բոլոր քաղաքացիներին, ժողովրդին, որ ժամանակակից հանրության մեջ իշխանություն ձևավորելու բացառիկ առաքելություն ունի: 

Եվ այս խորհրդանշական վայրում ու խորհրդանշական առիթով ուզում եմ արձանագրենք, որ մենք ոչ միայն ընթացիկ քաղաքական, տնտեսական, հանրային՝ թեկուզ բացառիկ կարևորության հարցեր լուծող և առաջադրող մարդիկ ենք, այլև Հայկ Նահապետից սերող հպարտ և հաղթական, մի քանի հազարամյա պատմություն ունեցող ժողովրդի զավակներ, Վանի թագավորության, Երվանդունիների հարստության, Արտաշեսյանների հարստության, Արշակունիների հարստության, Բագրատունիների հարստության, Կիլիկյան թագավորության, Հայաստանի Առաջին Հանրապետության հետնորդներ, ովքեր իրենց անելիքը պետք է դիտարկեն նախորդ և գալիք հազարամյակների շղթայում: 

Որոնց առաքելությունը նախորդ հազարամյակների ձախողումների բեռից ազատվելն է և նախորդ հազարամյակների հաջողությունների բանաձևերը վերակենդանացնելը, այդ բանաձևերն ազգային մտածելակերպ և ազգային ինքնություն դարձնելը և այդպիսով՝ եկող սերունդների ստեղծարար մրցունակությունը երկիր մոլորակի վրա ապահովելը: 

Եկեք արձանագրենք, ուրեմն, որ մենք դե յուրե անցյալի մեր փառապանծ արքաների և մտածողների, պետական այրերի և ուսուցիչների, ճարտարապետների և շինարարների, գիտնականների, գրիչների ու ծաղկողների, զորահրամանատարների և դիվանագետների, արդյունաբերողների և գործարարների գործի շարունակողն ենք և այդպիսին պետք է ձգտենք դառնալ նաև դե ֆակտո, փաստացի: Կամ առնվազն այդպիսին լինելու իրական հնարավորություններ պետք է ստեղծենք մեր հաջորդների համար: 

Եվ կուզենայի, որ այսպիսի, հենց այսպիսի խորհուրդ դնեինք մեր այսօրվա հանդիսավոր արարողության հիմքում: 

Տիկնայք և պարոնայք, 

Վերադառնալով այսօրվա արարողության ուղիղ և առաջնային բովանդակությանը, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանին` Արցախի և Հայաստանի ժողովրդին, մեր պետականությանն իր մատուցած ծառայությունների և առանձնահատուկ կերպով վերջին երկու տարիների մեր համատեղ աշխատանքի համար: 

Վերջերս նեղ կազմով մեր քննարկումների ընթացքում ասել եմ, հիմա ուզում եմ կրկնել հրապարակային. 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Ընդ որում, այդ վիճակը դժվար է եղել թե քաղաքական, թե բարոյական, թե մարդկային և թե պետական իմաստներով, այդ վիճակը լի է եղել բազմաթիվ դիլեմաներով, որոգայթներով և երկիմաստություններով:  

Վերջին տարում մեր հարաբերություններն անխուսափելիորեն կրել են այդ դիլեմաների, երկիմաստությունների, որոգայթների կնիքն ու ազդեցությունը, բայց պատվով կարող եմ ասել, որ մենք հաղթահարել ենք այդ բոլոր խոչընդոտներն՝ առանց բացառության և հիմա կարող եմ ասել, որ ի դեմս Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի` ձեռք եմ բերել վստահելի ընկեր և բարեկամ և ուրախ ու  շնորհակալ եմ դրա համար: 

Եվ ի վերջո, 

Շնորհավորում եմ Արցախի նորընտիր՝ չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով:   

Համոզված եմ, որ պարոն Հարությունյանի նախագահության շրջանում Արցախի և Հայաստանի Հանրապետության համագործակցությունն է՛լ ավելի արդյունավետ կդառնա: 

Հայաստանի կառավարությունն ուշի ուշով հետևել է Արցախում տեղի ունեցող ընտրական գործընթացներին: Ընտրություններից առաջ ոմանք կանխատեսում էին, որ Արցախում տեղի կունենա հեղափոխություն, ոմանք կանխատեսում էին, որ տեղի կունենա հակահեղափոխություն:  

Ի սկզբանե իմ դիրքորոշումը եղել է այն, որ Արցախը չպետք է լինի ոչ հեղափոխության, ոչ էլ հակահեղափոխության թատերաբեմ: Արցախը չէր կարող լինել հակահեղափոխության թատերաբեմ, որովհետև մեր ժողովրդի մի հատվածը ի բնե որևէ սցենարով չի կարող և չէր կարող հակադրվել մեր ժողովրդի մյուս հատվածին: 

Արցախը հեղափոխության թատերաբեմ դառնալու կարիք չուներ էլ, որովհետև ինչպես ասել եմ, Արցախի ժողովուրդը 2018 թվականի հեղափոխության լիարժեք մասնակից էր և հետո՝ Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասնակիցների մեջ կային ուժեր և թեկնածուներ, որոնք աներկբա և անվերապահորեն ողջունել են ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը, իրենց աներկբա և միանշանակ աջակցությունն ու լոյալությունը հայտնել Հայաստանի ժողովրդական կառավարությանը: 

Թե խորհրդարանական և թե նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ են տարել հենց այս ուժերը, և Արցախի նախագահ է ընտրվել հենց այդպիսի քաղաքական գործիչ՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի: 

Այսպիսի ընտրությունը նշանակում է, որ չնայած հենց բուն Արցախում հեղափոխություն տեղի չի ունեցել, բայց Արցախն ամբողջությամբ և աներկբայորեն հեղափոխության մաս է և Արցախի ժողովուրդը ընտրությունների արդյունքներով արտահայտել է բարեփոխումներ իրականացնելու, բարեփոխումների քաղաքական ուղեգիծ որդեգրելու իր աներկբա կամքը: Այս առումով, Արցախի նորընտիր իշխանությունը, Հայաստանի և Արցախի իշխանությունները միասնական և հավաքական պատասխանատվություն ունեն հայ ժողովրդի առաջ՝ բարեփոխումներ իրականացնել Հայաստանում, բարեփոխումներ իրականացնել Արցախում: 

Մարդիկ պետք է տեսնեն փոփոխություններ, մարդիկ պետք է զգան այդ փոփոխությունները՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգի, խոսքի ազատության, ընտրական համակարգի արդարության և վստահելիության ոլորտներում և համոզված եմ, որ այդ փոփոխությունները տեղի կունենան: 

Սա ընդամենը քաղաքական հայտարարություն չէ, այլ հստակ ձևակերպված ըմբռնում, եթե չասենք պայմանավորվածություն, Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև: Եվ ուզում եմ հստակ ընդգծել, պարոն Հարությունյան, որ հավատում եմ բարեփոխումների, ստեղծարար փոփոխությունների ճանապարհով գնալու Ձեր քաղաքական կամքին ու վճռականությանը:

Ես հավատում եմ, որ երկար տարիներ Արցախի վարչապետ եղած լինելու Ձեր փորձառությունը մեզ պիտի ոչ թե տանի անցյալի ճանապարհներով, այլ պիտի օգնի չկրկնել անցյալի մեր սխալները, պիտի օգնի իմաստնության դասեր քաղել անցյալի սխալներից, որովհետև մեր սխալները մեր ամենամեծ ուսուցիչն են, եթե իհարկե մենք սովորելու, սերտելու կամք ունենք, մեր սխալները առաջ գնալու, խոչընդոտները հաղթահարելու ամենամեծ խթանն են, եթե իհարկե մենք առաջ գնալու կամք ունենք: 

Եվ իմիջիայլոց, փոփոխություններ ասելով մենք բոլորս սովորաբար հասկանում ենք իրականության փոփոխության ֆիզիկական հատկանիշները. կառուցված ճանապարհներ, նորոգված դպրոցներ ու մանկապարտեզներ, ջրագծեր ու զբոսայգիներ: Այս ամենը չափազանց կարևոր են: Բայց կառուցված ճանապարհը կարող է քանդվել, նորոգված շենքն ու դպրոցը մաշվել, ջրագիծն ու զբոսայգին դառնալ անօգտագործելի, այսպիսով ցույց տալով փոփոխության մակերեսային, ձևական բնույթը: Նույնը վերաբերվում է այսպես ասած հին ու նոր պաշտոնյաներին, որովհետև ամեն ինչ հարաբերական է. նոր պաշտոնյան շատ արագ կարող է ձեռքբերել «հին» հատկանիշներ և հին պաշտոնյան կարող է նորովի ընկալել իրավիճակը, նորովի ընկալել առաքելությունը, դասեր քաղել անցյալում իր ունեցած սխալներից: 

Եվ ուրեմն, շատ ավելի կարևոր է ու տևական այն փոփոխությունը, որը տեղի է ունենում մեր ներսում, մեզնից յուրաքանչյուրի ներսում, մեր մտածողության ու հոգեբանության մեջ, մեր վարքագծի ու վարվելակերպի մեջ: 

Եվ ուրեմն, ես հավատում եմ, որ մեր ազգային կյան` քում, մեր անհատական վարքագծում՝ նախագահից մինչև շարքային քաղաքացի, վարչապետից մինչև շարքային զինվոր, եկել են այսպիսի փոփոխությունների ժամանակներ: 

Այնպիսի փոփոխությունների, որոնց արդյունքները մեզ թույլ կտան ուղիղ նայել մեր նահատակների, զավակների, մայրերի, կանանց ու քույրերի աչքերի մեջ: 

Եվ ուրեմն, 

Կեցցե Ազատությունը,

Կեցցե Արցախի Հանրապետությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում, ազատ և երջանիկ Արցախում»: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers
Most Popular