Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» 

Ուրախ կլինեմ՝ Նուբար Աֆեյանը հաջողության հասնի. նախագահը՝ պատվաստանյութը ՀՀ բերելու մասին

Общество

«Կորոնավիրուսը դեռևս չի հաղթահարվել և, կարծում եմ, երկար ժամանակ ներկա է լինելու այստեղ»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ կոչ անելով քաղաքացիներին կատարել բոլոր պարտականությունները, լինել կարգապահ, մտածել պատասխանատվության մասին, հարազատների, ծնողների, նրանց մասին, ովքեր հիվանդ են կամ թույլ առողջություն ունեն:

Ինչ վերաբերում է արդեն իսկ կատարված քայլերին, նախագահն ասել է, որ միշտ էլ կհասցնենք գնահատել, թե աշխարհը, մեր կառավարությունը, մեզանից յուրաքանչյուրն ինչ արեց, ինչպես արեց: «Բայց, կարծում եմ, շատ էական է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրն այսօր նաև մտածի, թե ինչպես կարող է օգտակար լինել,- նշել է նախագահ Սարգսյանը: Եվ այդ իմաստով Հանրապետության նախագահի աշխատակազմն իր փոքր ներդրումը փորձում է բերել այս գործին: Նախ և առաջ, առաջին օրվանից սկսած՝ ես պարբերաբար, համարյա ամեն օր կապի մեջ եմ տարբեր և՛ բարձրաստիճան պաշտոնյաների, և՛ նախագահների, և՛ առողջապահության նախարարների կամ գիտական կենտրոնների հետ, որոնք զբաղվում են այս հարցերով: Մի քանի նպատակով. նախ և առաջ, հասկանալու այս վիրուսի տեսակը, և ինչպես են տարբեր երկրներ պայքարում դրա դեմ, սովորել, թե որտեղ են սխալներ արվել: Այս բոլոր տեղեկությունները փոխանցում էի մեր համապատասխան մարմիններին՝ առողջապահության նախարարին, տալով իմ խորհուրդները և այն, ինչ սովորել եմ:

Միաժամանակ, խոսելով տարբեր երկրների ղեկավարների հետ, ինչ-որ ձևով իրենց աջակցությունն էի խնդրում, որովհետև մենք, մանավանդ առաջին ամիսներին, մեծ կարիք ունեինք պաշտպանական գործիքների՝ սկսած դիմակներից, ձեռնոցներից»:

Որպես արագ և օգտակար արձագանքի օրինակ՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարը մի ամբողջ օդանավ է ուղարկել, որի բերած բեռի մեջ, օրինակ, միայն 500 հազար  բազմակի օգտագործման ձեռնոցներ էին: «Կամ՝ ՀՀ կառավարությունը Չինաստանից գնել էր որոշակի քանակությամբ դեղորայք, միաժամանակ, Չինաստանի նախագահը մեր անձնական շփման արդյունքում մեծ քանակությամբ նվերներ ուղարկեց՝ բժշկական պարագաներ,-ասել է Հանրապետության նախագահը:- Եվ հիմա նվերների մի մասը՝ սկսած մի քանի տասնյակ հազար դիմակներից, նախագահի աշխատակազմը պետք է բաժանի, օրինակ, ծերանոցներին, կամ այնտեղ, որտեղ դրա կարիքը կա»:

Օրերս նախագահ Սարգսյանը հեռավար զրույց էր ունեցել ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ, որի ընկերությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ և որոշակի հաջողությունների է հասել: Նախագահն ասել է, որ ինքն ամեն օր հետևում է կորոնավիրուսի կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող համաշխարհային գործընթացներին, այդ թվում՝ հնարավոր պատվաստանյութի և բուժամիջոցի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերին և տեղեկատվությանը, մանավանդ, եթե դրանք կապ ունեն մեր հայրենակիցների հետ: 

«Ուրախ կլինեմ, եթե ինքը հաջողության հասնի, բայց իմ խոսակցության կամ հետաքրքրված լինելու նպատակը զուտ ակադեմիական չէ,- անդրադառնալով Նուբար Աֆեյանի հետ զրույցին՝ ասել է նախագահը:- Օրինակ՝ ես խոսել եմ նաև Օքսֆորդի համալսարանի հետ, նրանք արդեն հայտարարել էին, որ նոր պատվաստանյութ է հայտնաբերվել, և նույնիսկ AstraZeneca-ն պայմանագիր է կնքել իրենց հետ: Ես ուզում եմ, որ, եթե նոր դեղորայք կա, ապա փորձենք այնպես անել, որ այդ դեղորայքն առաջիններից մեկը Հայաստանում հայտնվի: Օրինակ, Միացյալ Նահանգներում հայտնի Gilead Sciences ընկերությունը դեղորայք է հայտնաբերել, որը որոշակի իրական ազդեցություն է թողնում: Մոտավորապես 6000 հիվանդների բուժել են, և ամերիկյան FDA-ն իրենց լիցենզիա է տվել, որ այդ դեղերն օգտագործվեն: Իհարկե, դրանք շատ թանկ դեղեր են, բայց հնդկական մեկ այլ ընկերություն ստացել է դրանք շատ ավելի էժան տարբերակով թողարկելու իրավունք: Այսօր այդ հնդկական ընկերությունը խոսում է մեր առողջապահության նախարարության հետ, և մենք հնարավորություն կունենանք էժան գնով ձեռք բերել շատ արժեքավոր դեղ»:

Նախագահն ասել է, որ, եթե աշխարհում ինչ-որ տեղ կա հետաքրքիր գաղափար կամ նոր դեղ, որը օգտագործվելու է որևէ երկրում, պետք է փորձել այն շատ արագ բերել Հայաստան, որովհետև, եթե այդ դեղն իսկապես լինի հաջողված, հերթը շատ մեծ է լինելու:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Заявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протеста
Самое популярное