Ապամոնտաժվել է Ջերմուկում խորհրդային տարիներին տեղադրված հուշարձանը «Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցողներից մեկը «չայխանայի» վայր է ժամանել 300QQ03 համարանիշով մեքենայով» (լուսանկար) Սպասվում են պաշտոնյաների ձերբակալություններ. իրավապահները «Ուիգմոր» ԲԿ-ում են Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը. փաստաբան Էս ազգն իր գլխին աղետ է բերել, երևի մի հրաշք պետք է լինի, որ էդ աղետից պրծնենք. Աշոտյանի փաստաբան Սերբիայում օձը սողացել է խաղադաշտ և երկու անգամ կծել մրցավարին (տեսանյութ) Խուզարկություններ՝ Առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի ՈւՂԻՂ. Շարունակվում է Աշոտյանի գործով դատական նիստը Դա էմոցիոնալ պոռթկում չէր, կանխամտածված էր․ Ասլանյանը` երթուղայինում տեղի ունեցած միջադեպի մասին 

Ես եւ բազմաթիվ կանայք պատրաստ ենք զենք վերցնել՝ հայրենիքը եւ երեխաներին պաշտպանելու. Աննա Հակոբյան

Հասարակություն

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Արցախի Հանրապետության նախագահի տիկին Կրիստինե Հարությունյանի ուղեկցությամբ մայիսի 22-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախում ակտիվ հասարակական, քաղաքական եւ մշակութային գործունեություն իրականացնող կանանց հետ։

Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» արշավի զարգացումներն ու ապագա ծրագրերը։

Իր խոսքում վարչապետի տիկինը նշել է, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակն է  միավորել բոլոր կանանց, որպեսզի նրանք պահանջեն քաղաքական որոշում կայացնողներից, որոնք հիմնականում տղամարդիկ են, տարբեր երկրների միջեւ գոյություն ունեցող հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով:

«Մենք որպես կին, մայր, քույր բոլոր իրավունքներն ունենք մեր ամուսիններից պահանջելու խնայել մեր որդիների, եղբայրների, ամուսինների կյանքերը եւ ուժի մրցավազքը մարտի դաշտից տեղափոխել մտքի, ուղեղի դաշտ:

Անհնարին ոչինչ չկա, եւ ընդամենը քաղաքական կամք է հարկավոր պատերազմներից հրաժարվելու եւ բոլոր հակամարտությունները բանակցությունների ճանապարհով լուծելու համար: Բանակցությունների սեղանն ավելի պակաս պայքարի դաշտ չէ, ընդ որում այնտեղ բոլորը կարող են լինել հաղթող, ուղղակի ի տարբերություն պատերազմի, այդ ընթացքում կօգտագործվի մարդկային միտքը եւ ոչ թե հազարավոր մարդկանց կյանքերը: Բանակցություններում յուրաքանչյուրը կարող է տանել իր հաղթանակը»,- ասել է Աննա Հակոբյանը՝ նշելով, որ շատերը փորձում են արշավը մեկնաբանել որպես թուլության դրսեւորում, որը թյուր տեսակետ է։

«Համոզված եմ եւ վստահ, որ Արցախի նկատմամբ ռազմական ոտնձգության պարագայում ոչ միայն մեր բանակը, այլեւ մեր ողջ հանրությունն է կանգնելու նրա պաշտպանության դիրքերում` զինվորական, թե քաղաքացիական, տղամարդ, թե կին: Ինչպես ես, այնպես էլ բազմաթիվ կանայք, համոզված եմ, պատրաստ են զենք վերցնել  իրենց հայրենիքը եւ երեխաներին պաշտպանելու: Բայց դա  ոչ թե հանուն պատերազմի, այլ ապացուցելու համար, որ խաղաղությունն այլընտրանք չունի:

Այս համատեքստում կարծում եմ, որ մենք մեր ժամանակի մի շատ կարեւոր մասը կծախսենք «Կանայք հանուն խաղաղության» արշավի վրա, եւ որպես վերը նշված խոսքերի ապացույց՝ պատրաստվում ենք նաեւ մարտական պատրաստության դասընթացներ անցնել: Մենք որպես կին եւ մայր պետք է ջանք չխնայենք մեր երկրներին եւ տարածաշրջանին տեւական խաղաղություն բերելու համար: Հենց դրան է նվիրված «Կանայք հանուն խաղաղության›› արշավը»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ որքան շատ կին միանա խաղաղության այս արշավին, այնքան այն ավելի զորեղ կդառնա:

«Այս արշավը չի ճանաչում ազգություն, կրոն, մաշկի գույն, բոլորը կարող ենք միանալ խաղաղության այս կոչին: Մենք հավատում ենք, որ Մայրական տիեզերական սիրո առաջ անզոր են աշխարհի բոլոր զենքերը»,- եզրափակել է Աննա Հակոբյանը։

Հանդիպմանը Արցախում ակտիվ գործունեություն ծավալող կանայք շեշտել են, որ նախաձեռնությունը ողջունում են եւ պատրաստ են աջակցել։ Հայ օգնության միության ներկայացուցիչ Արմինե Հարությունյանը, բարձր գնահատելով նախաձեռնությունը, շեշտել է, որ հատկապես Արցախում բնակվող կանայք շատ լավ գիտեն խաղաղության գինը։ «Բոլորս էլ ունեցել ենք թանկ կորուստներ։ Մենք մեզ վրա զգում ենք այդ ցավը եւ շատ լավ գիտենք՝ ինչ է նշանակում խաղաղություն»։ Սուսաննա Հայրապետյանն էլ հավելել է, որ վարչապետի տիկնոջ նախաձեռնությունը Արցախում ողջունելի է եւ արցախցի կանայք պատրաստակամ են օգտակար լինել։

Հանդիպմանը տեղի է ունեցել ‹‹Կանայք հանուն խաղաղության›› կայքի շնորհանդեսը։ 

 կայքում ներկայացված են արշավի գործունեությունը, արժեքներն ու նպատակները։ Կայքի ‹‹Ես աջակցում եմ›› բաժնում ինչպես անհատները, այնպես էլ կազմակերպությունները կարող են գրանցվել եւ դառնալ արշավի համակիր։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ապամոնտաժվել է Ջերմուկում խորհրդային տարիներին տեղադրված հուշարձանըՀայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Սուրեն Պապիկյանը հետևել է զինծառայողների ֆիզիկական պատրաստություն առարկայի քննությանը «Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցողներից մեկը «չայխանայի» վայր է ժամանել 300QQ03 համարանիշով մեքենայով» (լուսանկար)Հունաստանում վառվեց Օլիմպիական խաղերի կրակը Աղմկահարույց լինեին, թե չլինեին քանդման աշխատանքները, որևէ մեկի ամառանոցը այգու մեջ չի կարող լինել Սպասվում են պաշտոնյաների ձերբակալություններ. իրավապահները «Ուիգմոր» ԲԿ-ում ենՃապոնիան հայտարարել է աշխարհին սպառնացող նոր վտանգների մասին Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը. փաստաբանԻրանը խոստացել է վայրկյանների ընթացքում պատասխանել իսրայելական հարձակմանը Էս ազգն իր գլխին աղետ է բերել, երևի մի հրաշք պետք է լինի, որ էդ աղետից պրծնենք. Աշոտյանի փաստաբանՍերբիայում օձը սողացել է խաղադաշտ և երկու անգամ կծել մրցավարին (տեսանյութ)Խուզարկություններ՝ Առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկումԻսրայելի արտգործնախարարը 32 երկրների կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվիՓրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ ՈւՂԻՂ. Շարունակվում է Աշոտյանի գործով դատական նիստըԴա էմոցիոնալ պոռթկում չէր, կանխամտածված էր․ Ասլանյանը` երթուղայինում տեղի ունեցած միջադեպի մասինԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդների զոհերի հիշատակը Սի Ծինփինն ու Շոլցը հանդիպել են Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848մլն. դրամի հարկային պարտավորություն Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, քաղաքապետարանի աշխատողներին է՞լ եք բաժանում. Զառուկյան ՈւՂԻՂ. ՄԱԿ-ի դատարանում ընթանում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի լսումներԴուք կապիտուլիացիոն կոալիցիա եք, սա պետք է շրջանառել․ Ալեքսանյանը՝ ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին և «Հայաստանին»Ապրիլի 16-ի աստղագուշակՀինգշաբթի օրը` ժամը 12։00-ին, միացեք կառավարության դիմաց մեր բողոքի ակցիային. Վահագն ՉախալյանՋրագծի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է Նովոսիբիրսկի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՍամվել Ալեքսանյանի կինը, դուստրը, այլ կին գործարարներ «տժժում» են Աննա Հակոբյանի կազմակերպած փարթիինՈստիկանությանը մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ ԱհարոնյանԲայդենը, Չեխիան ու Չեխոսլովակիան (տեսանյութ)Եկել մեյմունություն եք անում․ վեճ Երևանի քաղաքապետարանում (տեսանյութ)Բրյուսելյան ուխտագնացության վտանգավոր հետևանքն այն էր, որ ՀՀ-ն հայտնվեց ռեգիոնալ նոր մեկուսացման մեջ. Վահե ՀովհաննիսյանՑեղասպանության զոհերի անվանացանկի թեման պատմականորեն եղել է թուրքական քաղաքականության ուղեգիծը. Էդգար ԷլբակյանՊարոն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները կմեկնաբանեք, ինչպես դուք եք ուզում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 16-ինԱվինյանը պաշտոնի է բերել Մալաթիայի նախկին թաղապետին, որը կալանավորված էր. ԶառուկյանՈՒՂԻՂ․ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում են օրինագծերըՄարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում․ ՊԵԿՄի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինվորի նկատմամբ իշխանության վերաբերմունքը արտահայտվում է ճառերով. Տիգրան ԱբրահամյանArmflix հավելվածում այժմ հասանելի է «ՏԱՆԴԵՄ» հեռուստանովելի՝ 1 և 2 սերիաները (տեսանյութ)Անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցիոն որևէ դրսևորման հանդեպ․ ՆԳ նախարար Սա ծուղակ է, դադարեցրեք քննարկել Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակագրումը. Մարուքյան Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՈւՂԻՂ. Երևանի ավագանին նիստ է անումԱռերևույթ խուլիգանություն՝ հասարակական տրանսպորտում․ մեկ անձ ձերբակալվել է ՔՊ-ականներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. Շարմազանով
Ամենադիտված