Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել 8 894 մարդու մոտ․ Ռիա Նովոստի
ՌուսաստանՌուսաստանի 89 շրջաններում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19- ի 8 894 դեպք, մահացել է 150 մարդ, վերականգնվել է 7144-ը, հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբը:
Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 326 448-ի, որից 3 249-ը մահացել է, վերականգնվել է 99 825 մարդ: Անցկացվել է ավելի քան 8,1 միլիոն թեստ: Նոր դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Մոսկվայում (2988), մինչդեռ արդեն երրորդ օրն անընդմեջ մայրաքաղաքում այս ցուցանիշը 3 000-ից ցածր է: Երկրում գրանցված դեպքերի գրեթե կեսը ախտանիշներ չունի: