Մանկապարտեզի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով
SocietyԵրևանի թիվ 49 մանկապարտեզի տեխնիկական անձնակազմի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել: ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ նախակրթարանը կշարունակի փակ մնալ։
Նա նշեց՝ շփման շրջանակը պարզ է, կոնտակտավորներն ինքնամեկուսացված են։ Կարապետյանը հայտնեց նաև, որ մանկապարտեզը մարտ ամսից չի գործել և աշխատակիցը անձնակազմի հետ շփում չի ունեցել։