Պակիստանում ինքնաթիռի վթարի հետևանքով առնվազն հինգ մարդ է մահացել. Reuters (տեսանյութ)
ВидеоՊակիստանում Airbus A-320 ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով առնվազն հինգ մարդ է մահացել, հայտնում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լահորից թռչող ինքնաթիռը կործանվել է Կարաչիի օդանավակայանի մոտ: Պակիստանի քաղաքացիական ավիացիայի մարմնի ներկայացուցիչը հաստատել էր լուրի իսկությունը։ Վթարի ենթարկված ինքնաթիռում գտնվել է 91 ուղևոր: Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռը ընկել է մի քանի բնակելի տների վրա։