«Յուվենտուսը» Պոլ Պոգբայի տրանսֆերի համար բանակցություններ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
СпортԹուրինի «Յուվենտուսը» որոշել է իր թիմ վերադարձնել ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբային և սկսել է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կիսապաշտպանի տրանսֆերի համար, հայտնում է le10sport.com֊ը: Ըստ աղբյուրի՝ «Յուվենտուսը» միացել է Պոգբայի համար մղվող պայքարին, քանի որ անհրաժեշտ է ուժեղացնել խաղի մեջ կիսապաշտպանությունը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Ռեալը» և ֆրանսիական «Փարիզ Սեն Ժերմենը» պայքարում են Պոգբայի տրանսֆերի համար: Պոգբան 2012 թվականին միացավ «Յուվենտուսին» «Մանչեսթեր Յունայթեդից» և այնտեղ խաղաց մինչև 2016 թվականի ամառ, որից հետո վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»: Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ լրանում է 2021 թվականի ամռանը։