«Apple»-ը և «Google»-ը թողարկել են «կորոնավիրուսային» որոշ նոր թարմացումներ․ The Guardian
Science and culture«Apple»-ը թողարկել է նոր թարմացում իր «iPhone» սմարթֆոնների համար, որը կորոնավիրուսի հետ կապված որոշ գործառույթներ կիրականացնի: Օպերացիոն համակարգի IOS13.5֊ը հասանելի է ներբեռնման համար: Համակարգի Face ID տարբերակիչը դեռևս ունակ չէ ճանաչելու իր՝ պաշտպանիչ դիմակ կրող սեփականատիրոջը, իսկ այժմ գիտենք, որ շատ երկրներում պաշտպանիչ դիմակի առկայությունը պարտադիր է։ Սակայն, այժմ արդեն էկրանը ձեռքով վերև քաշելու ժեստից հետո էկրանին կհայտնվի գաղտնաբառի մուտքագրման պատուհանը: Բացի այդ, օպերացիոն համակարգը ներառում է ծրագրեր ներբեռնելու հնարավորություն, որոնք ցույց են տալիս օգտագործողի հնարավոր շփումը կորոնավիրուսով վարակակիր անձանց հետ: Եվ վերջապես, ընկերությունը մեկից ավելի զրուցակիցների համար բարելավել է FaceTime տեսազրույցի հնարավորությունը: