Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна Президент Республики Армении принял председателя Совета армян Франции Министр обороны Армении принял делегацию французских депутатов Экспертные группы Армении и Азербайджана приступили к процессу согласования координат Степанакертский русский драматический театр выпустил еще две весенние премьеры Посол Геворкян встретился с исполнительным секретарем Экономической и социальной комиссии ООН для Азии и Тихого океана 

Երկու տարի առաջ հնչած մեղադրանքներն այդպես էլ չհիմնավորվեցին. «Այբ»

Общество

Ուղիղ երկու տարի առաջ «Այբ»-ին ուղղված և մինչ օրս որևէ ապացույց չգտած մեղադրանքները (չնայած երկարատև ուսումնասիրություններին) հիմք հանդիսացան միջազգային ճանաչում ունեցող «Արարատյան բակալավրիատ» ծրագրի տարածումը դպրոցներում կասեցնելու համար։ Այս մասին ասվում է «Այբ» կրթական հիմնադրամի տարածած հայտարարությունում։

«Արդեն 14 տարի է՝ «Այբ» կրթական հիմնադրամն իրականացնում է կրթական տարբեր նախագծեր՝ նպատակ ունենալով մրցունակ դարձնել հայկական կրթությունը և մեր երեխաներին տալ լավագույն կրթության հնարավորություն: «Այբ» դպրոցն իր կրթաթոշակային բաղադրիչով, Դիլիջանի կենտրոնական դպրոցը, «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը, լայն ճանաչում ձեռք բերած դպրոցական «Կենգուրու», «Մեղու», «Ռուսական արջուկ» մրցույթներն ու Պատանի քիմիկոսների համահայկական և ուսանողական մրցաշարերը, Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան, «ԱյբԼաբ»-երը, Արարատյան բակալավրիատը (ԱԲ) «Այբ»-ի գործունեության մի մասն են ընդամենը։ Մեր նախագծերում ամեն տարի ներգրավվում են Հայաստանի ու Արցախի շուրջ 1100 դպրոցներ և շուրջ 125 000 աշակերտներ։ Մեր կողքին են ավելի քան 250 բարերարներ աշխարհի տարբեր անկյուններից։

Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր «Այբ»-ը փորձում է իր կրթական ծրագրերը հասանելի դարձնել բոլորին և իր աջակցությունը բերել հայկական կրթության զարգացմանը։ Հայ ժողովրդին ծառայելու մեր վճռականությունն ու հաստատակամությունը սասանելու բոլոր փորձերը ապարդյուն և անհեռանկար են: «Այբ»-ը որակի, նվիրումի և մաքրության չափանիշ է դարձել Հայաստանում և աշխարհում, և մեր անվան հետ անհամատեղելի են միջակություն, գաղջություն և կոռուպցիա հասկացությունները:

Ուղիղ երկու տարի առաջ «Այբ»-ին ուղղված և մինչ օրս որևէ ապացույց չգտած մեղադրանքները (չնայած երկարատև ուսումնասիրություններին) հիմք հանդիսացան միջազգային ճանաչում ունեցող «Արարատյան բակալավրիատ» ծրագրի տարածումը դպրոցներում կասեցնելու համար։ Հայալեզու մի ծրագրի, որը ստեղծվել ու կատարելագործվել էր ամենահեղինակավոր կազմակերպությունների՝ Քեմբրիջի համալսարանի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ։ Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում, պետության հետ համագործակցությամբ ու համաֆինանսավորմամբ, ԱԲ-ը պետք է, 2018 թ. սեպտեմբերից սկսած, փուլային տարբերակով աստիճանաբար ներդրվեր Հայաստանի Հանրապետության ու Արցախի  բոլոր ավագ դպրոցներում՝ դառնալով որակական նոր նշաձող թե ուսուցիչերի, թե սովորողների և թե ողջ կրթական համակարգի համար։

Ինչի՞ կհասնեինք մենք բոլորով, եթե խոստումնալից այս ծրագիրը չկասեցվեր 2018 թ.-ին. այսօր արդեն ՀՀ-ում և Արցախում կունենայինք նոր որակի կրթական համակարգով ու վերազինված տասնյակ դպրոցներ, վերապատրաստված ուսուցիչների ուժեղ համայնք, միջազգային ճանաչում ունեցող դիպլոմի սպասող բազմաթիվ դպրոցականներ ու նրանց առջև բացվող նոր հորիզոններ։

Այս երկու տարիների ընթացքում, սակայն, մենք ոչ միայն չենք դադարել մեր առաքելությանը համընթաց առաջ շարժվել, այլև ունեցել ենք նոր նախաձեռնություններ. ներդրել ենք դպրոցական նոր մրցույթներ, ձևավորել մարզերի հետ նոր ձևաչափով համագործակցություն, սոցիալական ծրագրեր իրականացրել սահմանամերձ համայնքներում, ձեռք բերել միջազգային նոր գործընկերներ։ Ներկա համավարակը տեսանելի դարձրեց հատկապես կրթական համակարգի ճգնաժամը՝ ուրվագծելով ոլորտում առկա բացերը: «Այբ»-ն առաջիններից մեկն էր, որ, «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի միջոցով, արձագանքեց ստեղծված իրավիճակին։ «Քան» ակադեմիայի մեր հարթակը դարձավ անվճար հեռավար կրթության ամենահասանելի հարթակներից ու համապարփակ լուծումներից մեկը՝ այս ընթացքում առաջինն առաջարկելով իր օգնությունը  բոլոր սովորողներին և ուսուցիչներին (հարթակը YouTube-ում ունի մեկ միլիոնից ավելի դիտում, կայքում գրանցված  28.000 օգտատեր, որից 4800-ն ուսուցիչներ են)։ Կրթական խառնաշփոթի մեջ որակյալ և մրցունակ  բովանդակությունը հնարավոր եղավ ապահովել հիմնադրամի նախորդ երկու տարվա եռանդուն աշխատանքի արդյունքում, երբ հայերեն տեղայնացվեցին ավելի քան 15.000 տեսանյութ ու վարժություն։ Իսկ «Այբ» դպրոցը և Դիլիջանի կենտրոնական դպրոցը համավարակային մեկուսացման առաջին իսկ օրվանից անխափան իրականացրել են Արարատյան բակալավրիատի առցանց դասավանդում` կիրառելով բազմաթիվ նորարարական մոտեցումներ և հիացմունքի առարկա դառնալով թե սովորողների, թե ծնողական համայնքի և թե մասնագետների համար:

«Այբ»-ը հաջողության պատմություն է, և մենք կամենում ենք այդ հաջողությունը դարձնել բոլորինս: Մենք գիտենք, թե ինչ պետք է անել որակ ստեղծելու համար, և պատրաստ ենք մեր գիտելիքներն ու փորձը ի սպաս դնել մեր երկրի հաջողությանը։ Տեղում կանգնելը, մաշված գաղափարների պատճենումը և միջակության ոգին կրթության մեծագույն թշնամիներն են: Այդ իսկ պատճառով մենք շարժվում ենք կրթության նորարարության ճանապարհով և մշակում կրթական նոր մոդելներ, որպեսզի կարողանանք լավագույն հնարավորությունը տալ մեր երեխաներին և նրանց սրտերում վառ պահել սովորելու և կատարելագործվելու կրակը: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն կողմերի ու կառույցների հետ, որոնք շահագրգիռ են կրթական բարեփոխումների հարցում և ուզում են Հայաստանը դարձնել կրթության երկիր»,– ասվում է հայտարարությունում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Архиепископ Аршак Хачатрян: Народ, возможно ли создать мирный союз между палачом и жертвой?В мемориальном комплексе Цицернакаберд завершилось факельное шествиеМежду двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаВ селе Киранц также проходит факельное шествиеЦена на газ может вырасти. Последствия односторонних уступок ПашинянаКакое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ40 провалов за 6-летнее правление ПашинянаПремьер-министр Пашинян принял делегацию группы дружбы Франция-Армения Сената Французской РеспубликиПрезидент Республики Армении принял председателя Совета армян ФранцииЗамглавы МИД Армении представил послу Аргентины мирный процесс между Ереваном и БакуВ докладе Госдепартамента США зафиксированы случаи нарушения Азербайджаном прав человека в отношении армянАдминистрация Стамбула запретила поминовение жертв Геноцида армянМакрон и Нетаньяху провели телефонный разговор на тему ИранаУченые нашли космический «фонтан», извергающий материю массой в десятки миллионов СолнцНа основе геодезических измерений на границе Армении и Азербайджана установлен первый пограничный столбВ 109-ую годовщину Геноцида армян церемония воздания дани памяти высшим руководством Армении будет протокольной«Армянская женщина - жертва и героиня Геноцида»: выставка, посвященная женщинам, испытавшим всю жестокость геноцидаРоссийские миротворцы покидают Карабах в результате договоренности между мной и Президентом России: АлиевИшхан Агбалян: Воскепар, короче говоря, останется анклавомПроведение COP-29 В Азербайджане является результатом мирного процесса с Арменией: АлиевThe Wall Street Journal: США работают над санкциями против китайских банков за сотрудничество с РоссиейСобчак обсудила с подписчиками внешность сестры Ирины ШейкФигурист Куница признался, что им с Косторной на льду мешают личные отношенияСтарший эксперт комитета по международным отношениям Сената США и посол США в Армении посетили Мемориал Геноцида армянЭрдоган призвал Армению работать над дорожной картой отношений с Турцией, исходя из реалийМинистр обороны Армении принял делегацию французских депутатовВице-спикер Национального собрания Армении принял посла ГрецииВ разговоре с Зеленским Байден выразил надежду, что Сенат одобрит пакет помощи Украине на 61 миллиард долларовАлиев пригласил Зеленского в БакуДва вертолета ВМС Малайзии столкнулись в воздухе во время репетиции парада21-летняя дочь Кэтрин Зеты-Джонс повторила культовый образ своей материНАСА показало все траектории полета Ingenuity в одном видеоМИД Катара приветствовал договоренность Армении и Азербайджана о демаркации границыЭкспертные группы Армении и Азербайджана приступили к процессу согласования координатСтепанакертский русский драматический театр выпустил еще две весенние премьерыМВД Армении: Автодорога Баганис-Воскепар перекрыта для разминированияАрмения и Азербайджан должны продолжать усилия по решению пограничных проблем мирными путями: МИД ИранаНефть Brent подорожала до $87,5 за баррельПосол Геворкян встретился с исполнительным секретарем Экономической и социальной комиссии ООН для Азии и Тихого океанаГлава администрации села Киранц Тавушской области собирается подать в отставкуCтало известно, во сколько обойдется ликвидация КИВИ банкаЛео Николяну запретили въезд в АрмениюЕще не представленный смартфон Google появился в продаже в АфрикеАршак Карапетян: Нельзя осуществлять демаркацию границы без подписания мирного договораПосол Армении в США встретилась с участниками образовательной программы РамсфелдаВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 23 АПРЕЛЯАрмения и Саудовская Аравия имеют потенциал сотрудничества в ряде сфер: мнение экономистаРяд заявлений, звучащих из Азербайджана, касающихся реформ и модернизации армии Армении, делают нас тревожат: Пашинян20 тайных шагов Никола Пашиняна за спиной народа
Самое популярное