Գյումրեցի միայնակ մոր նպաստը կտրել են. հուսահատ կինն օգնության խնդրանքով դիմում է վարչապետին
ՀասարակությունԳյումրի քաղաքի բնակչուհի Ժաննա Աշոտի Տեփանյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նամակն ամբողջությամբ՝ ստորև.
«Բարև Ձեզ, հարգարժան Վարչաապետ պարոն Փաշինյան: Ես Ժաննան եմ, 39 տարեկան եմ: Իմ խնամքիս տակ գտնվում է աղջիկ՝ 4 տարեկան հինգ ամսական: Ես միայնակ մայր եմ, ապրում եմ Գյումրի քաղաքում, 28 փողոց 36 տանը՝ կից թիթեղյա (դոմիկի) մեջ: Հարգարժան Վարչապետ, մենք ստանում էինք ընտանեկան նպաստ, տանը կա 3 անչափահաս երեխա, 2-ը հաճախում են մանկապարտեզ, իսկ մյուսը՝ դպրոց։ Հարգարժան Վարչապետ, հայրական տունն 8 անձեն հայրս թոշակառու է եղբայրս աշխատումա առ ձեռն ստանում 35000 դրամ, ես 28 հազար առ ձեռն մենակ պապասա, որ ստանումա 50 հազար, նպաստը կտրել են՝ պատճառաբանելով, որ աշխատողներն շատ են։ Բայց եթե տան մեջ անչափահաս երեխաներ կան, ինչի հիման վրա են կտրում. Եթե ես հասցե չունեմ, դոմիկս հասցե չեն տալիս, ես ինչպես գրանցվեն որ ստանամ հետո էլ ասում են անկախ Հայաստանում ենք ապրում, հիմա ես ոնց եմ պահելու իմ երեխային, կասե՞ք: Ես նամակիս հետ կից կտեղադրեմ իմ դոմիկիս նկարներն նայեք, թե իմ կարգավիճակս ոնցա ու ինչ խղճով են կտրել իմ երեխայի նպաստն, որ ես ստանում էի ընդամենն 11000 դրամ ամեն մի երեխայի համար, բայց կտրեցին, խնդրում եմ հարցին խղճորեն մոտենալ: Կանխավ հայտնում եմ իմ խորհին շնորհակալությունը և սպասում դրական պատասխանի, քանի որ ես օգնող ոչ մի ձեռք չունեմ ու միայնակ մայր եմ։ 093017026»: