«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունվարի 25-ին՝ Կապանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՔԾ է հրավիրվել հարցաքննության եւ մեկ քրեական գործով ճանաչվել է որպես տուժող: Նա հիշեցրել էր, որ 2010 թվականի նոյեմբերի 11-ի գիշերը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հարձակվել էին այդ ժամանակ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա: Իսկ ովքե՞ր են եղել 2010 թվականի քրեկատարողական ծառայության պաշտոնատար անձինք, հետեւաբար նաեւ վերը նշված դեպքի պատասխանատուները: ՀՀ արդարադատության նախարարն այդ ժամանակ եղել է ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը, Քրեակատարողական վարչության պետ է եղել Հայկ Հարությունյանը, որը 2019 թվականին ինքնասպան եղավ իր բնակարանում: «Ժողովուրդ» օրաթերթը Քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Խալապյանից հետաքրքրվեց, թե նա, լինելով Օպերատիվ բաժնի պետ, փորձե՞լ է գնալ վարչապետի հայտարարության հետքերով՝ հասկանալու համար, թե ինչ են արել իր նախորդները եւ ինչպես: Ի պատասխան՝ Ռուբեն Խալապյանը հայտնեց. «ՀՀ վարչապետը հայտնել է, որ հատուկ Քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Այդ երիտասարդն այն ժամանակ նույն տեղում իր հետ պատիժ է կրել, եղել դատապարտյալ։ Գործից որոշակի տեղյակ եմ, բայց հաշվի առնելով նախաքննությունը…: Նաեւ, բացի հետաքրքրվելուց, ակտիվ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ենք անցկացրել։ Նախաքննությունը շատ հարցերի պատասխաններ կտա»։
«Ժողովուրդ». Ինչ զարգացումներ են առկա Նիկոլ Փաշինյանի վրա հարձակման գործով
Հայկական Մամուլ
Այս թեմայով
Սփյուռքում Նիկոլին սատարողներ, խելոք նստեք տեղներդ, չխանգարեք՝ հայրենիքը փրկենք. Ռուբեն Հովհաննիսյան
«Շուշին եղել և հավիտյանս մնալու է հայկական». արցախցի պատգամավորը` Փաշինյանին
Մինչև հակամարտության սկսելը Շուշի քաղաքում գերազանցապես բնակվել են ադրբեջանցիներ. իմքայլական
Մենք ապրում ենք Նիկոլով, Նիկոլի ժամանակ ոչ մեկս չի մեռել. լոռեցիներ (տեսանյութ)
Չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան. Փաշինյան
Գերեվարված մեր եղբայրների հարազատների ձայնը ինձ լսելի է՝ ինչ են նրանք ասում՝ ես գիտեմ. վարչապետ
Ստեփանակերտում ասացիք՝ Արցախը Հայաստան է, և վերջ․ այսօր Արցախը Հայաստա՞ն է, թե՞ վերջ. պատգամավորը` վարչապետին
Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը. հարց` Փաշինյանին
Վարչապետ Փաշինյանը չպատասխանեց հարցին՝ արդյո՞ք Տիգրանաշենին սպառնում է Շուռնուխի ճակատագիրը
Հայ-ռուսական համագործակցությունն ու ռազմաքաղաքական դաշինքի խորացումը օրակարգային հարց է. Փաշինյան









