Նոր նշանակում ՔԿ-ում Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ) Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունի Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Լֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցին ՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն է Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը «Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը 

Մարդկանց ուղեղում սարք դնելու տեխնոլոգիա չկա. փորձագետը՝ 5G-ի միջոցով չիպավորման «զառանցանքների» մասին

Հասարակություն

Վերջին շրջանում տեղեկություններ են տարածվում, որ հինգերորդ սերնդի բջջային կապը կամ 5G տեխնոլոգիան, գալիս է փոխարինելու Հայաստանում տարածված 3G և 4G ցանցերին և խոստանում է կապի հեղափոխական արագություն: Հայաստանում և շատ այլ երկրներում 5G կապը ընկալվում է որպես չիպավորման, կոդավորման, զոմբիացման համար ստեղծված տեխնոլոգիա: ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ՝ հասկանալու, թե ինչի համար է 5G կապը, ինչպես է աշխատում, ինչ օգուտ կարող տալ, ինչ հնարավոր վտանգներ ունի, որքանո՞վ է տեխնիկապես այսօր հնարավոր մարդկանց չիպավորել, կոդավորել, կորոնավիրուսի թեստի միջոցով մարմնի մեջ թաքուն նանոչիպեր տեղադրել և այլն: «Մենք գտնվում ենք 4G-ի ժամանակաշրջանում և արդեն ուզում են ներդնել հաջորդ սերնդի բջջային կապը, որն ավելի արագ և հուսալի է: 5G-ն մարդկանց համար առանձնապես անհրաժշտ չէ, այսինքն, եթե 4G-ին իր ամբողջական հնարավորություններն օգտագործի, մենք արդեն իսկ կունենանք մեզ բավարարող կապ: 5G-ի իմաստը հիմնականում սարքերի կառավարումն է, այսինքն այն թույլ կտա արագացնել իրերի ինտերնետ կոչվածը. վճարումները ավտոբուսներում, գործարաններում, սարքերի կառավարումը: 5G Հայաստանում չկա և կարծում եմ առաջիկա 3-5 տարում չի լինի: Մարդիկ ինչ-որ կայաններ են տեսնում, ասում են այս համակարգինն է, բայց դրանք արդեն եղած բջջային կապինն են, որոնք տարիներով տեսել են, պարզապես ուշադրություն չեն դարձրել»,- ասաց Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ 5G-ն մյուսներից տարբերում է հաճախականության կտրուկ աճով, բայց կարճ ռադիոալիքներով և հենց այս յուրահատկությունից ելնելով՝ կայանները պետք է ավելի խիտ լինեն, մոտավորապես 100 մետր հեռավորության վրա: Խոսելով 5G-ի ազդեցության մասին՝ Մարտիրոսյանը նկատեց՝ 100%-անոց բան չկա. «Կան ուսումնասիրություններ, որոնց մեծամասնությունն ասում է, թե ազդեցություն չկա՝ հաշվի առնելով թույլ հզորությունը, բայց մարդկությունը չունի երկարաժամկետ փորձ անընդհատ գտնվելու ճառագայթման ցանցի մեջ: Բնականաբար ճառագայթումը բացարձակ անվտանգ չէ և անգամ խորհուրդ է տրվում հեռախոսներով երկար չխոսել, ինչն արդեն նշանակում  է, որ այս ամենը բուժիչ չէ: Բայց խոսակցությունները, որ այն մարդկանց տալիս, փռում է գետնին, դրանք էլ են անհիմն: Էլ չեմ խորանում զառանցանքների մեջ, որոնք սկսվում են նրանից, թե ճառագայթումը կարող է բերել իմունային համակարգի թուլացման, այնուհետև՝ մարդկանց հիվանդացնում է, կորոնավիրուսով սրա միջոցով են վարակում»,- նշեց նա: Ինչ վերաբերում է չիպավորման վերաբերյալ տարածված խոսակցություններին, ապա Մարտիրոսյանն ասաց՝ որքան լավն է բջջայինը, կայանները խիտ են, այդքան հեշտ է անձի գտնվելու վայրը իմանալ. «Հիմա էլ Հայաստանում գործում է համակարգ, որը մեր տվյալները հավաքագրում է: Եթե լինի 5G, կայանները կլինեն մոտ, բնականաբար մարդկանց գտնվելու տեղանքը ավելի հեշտ կլինի պարզել, բայց դա չի նշանակում, թե մարդկանց կարող են չիպավորել, որովհետև նախ տեխնոլոգիա չկա մարդկանց ուղեղում ինչ-որ սարք դնելու: 5G-ի մասին անագրագետ խոսակցությունները զոմբիացման տպավորություն են թողնում, մարդիկ իրական խնդիրները թողած՝ քննարկում են անհեթեթություններ: Երբ մարդիկ պայքարում են սխալ բաների դեմ, իրականում գոյություն ունեցող խնդիրներն են ծածկադմփոց անում»,- եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը: 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրա
Ամենադիտված