Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով․ ՄԻՊ Ազգի դավաճանների հետ բանակցել չկա՛, գործընթաց քննարկել չկա՛, մարդատեղ դնել չկա՛. Միքայել Մինասյան «Նեմեսիս»-ի ժամանակ վերացնում էին ոչ միայն Հայոց Ցեղասպանության համար պատասխանատու թուրքերին. Էլիբեգովա Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. ջրատարում հայտնաբերվել է Կոտայքի մարզի անհետ կորած բնակչի դին Այսօր անցկացվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ, որն ավարտվեց Հրապարակում Արցախում նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 56-ի Հրշեջները մարել են Էջմիածնի տներից մեկում բռնկված հրդեհը ՃՏՊ-ում զոհվել է ռուսաստանցի բռնցքամարտիկ Արտյոմ Միքայելյանը (ֆոտո) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է. ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար 

«Իմ Քայլի» որ «թևերը» կարող են միավորվել՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակով

Վերլուծական

ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի նախագահ Արթուր Վանեցյանն իր ծավալուն հարցազրույցում նշել է, որ իր համար ընդունելի է իշխանափոխության միայն սահմանադրական տարբերակը: Սա ենթադրում է երեք հիմնական սցենար՝ կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինքն է հրաժարական տալիս և հեռանում, իսկ դա քիչ հավանական է, քանի որ Փաշինյանը հասկանալի պատճառներով զենքերը հեշտ վայր չի դնելու: Երկրորդ սցենարը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, ինչը նույնպես քիչ հավանական տարբերակ է, քանի որ Փաշինյանը խուսափում է անգամ ՍԴ հարցով հանրաքվե անցկացնելուց, հասկանալով, որ դժվար թե ստեղծված իրավիճակում արձանագրի ցանկալի արդյունքը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են մեծ անակնկալներ մատուցել Փաշինյանին, հետևաբար վերջինս դժվար թե գնա այդ քայլին: Սահմանադրական երրորդ և թերևս վերջին տարբերակը դա Փաշինյանի իմպիչմենտն է և գործող խորհրդարանի կողմից նոր վարչապետի ընտրությունը: Թե ով կլինի այդ անձը՝ իրականում տեխնիկական խնդիր է, սակայն հասկանալի է, որ Փաշինյանին հեռացնելու համար անհրաժեշտ է որպեսզի «Իմ Քայլը» միասնական քայլ անի, իսկ արդյո՞ք դա հնարավոր է մի ֆրակցիայում, որտեղ տարբեր թևերի միջև հակասությունները օր օրի առավել ցայտուն են դառնում:

Նախ նշենք, թե որոնք են այդ հիմնական թևերը: Թե′ մամուլը, թե′ քաղաքական վերլուծաբանները եկել են այն ընդհանուր հայտարարի, որ «Իմ Քայլը» ֆրակցիայում առկա են չորս հիմնական թևեր՝ Տիգրան Ավինյանի թևը, Արթուր Վանեցյանի թևը, սորոսական թևը, փաշինյանական թևը: Ինչպես նաև մի շարք միկրո-թևեր, ինչպիսիք են՝ Արարատ Միրզոյանի, Սասուն Միքայելյանի թևերը:

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի թևը՝ այս թիմի ամենակարկառուն անդամը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էր, թևի մեջ մտնում էին նաև ԱԺ մի քանի այլ պատգամավորներ: Վանեցյանի թևի ձեռքում էր ուժային ամենակարևոր կառույցը: Այսօր՝Վանեցյանի հրաժարականից և քաղաքական հայտ ներկայացնելուց հետո այս թևի դերակատարության մասին դեռևս վաղ է խոսել, թերևս այստեղ նույնպես սպասողական վիճակ է: 

Հաջորդ և թերևս այս պահի դրությամբ ամենաազդեցիկ թևը Տիգրան Ավինյանի թևն է: Ավինյանը ձգտում է մնալ երկրում ընթացող քաղաքական գործընթացների ստվերում: Նրանից մենք չենք լսում կտրուկ հայտարարություններ, նա չի հայտնվում թեժ բանավեճերի կիզակետում և որևէ գնահատական հնչեցնելիս էլ դա անում է անչափ հաշվարկված: Վերջերս Նիկոլ Փաշինյանն իր երկարաշունչ ասուլիսում խոսեց այն սենյակների մասին, որտեղ իր դեմ են հանդես գալիս։ Նա նշեց, որ այդ սենյակները երեքն են, թեև չբացառեց, որ դրանց քանակն ավելի շատ կարող է լինել։ Ակնհայտ է, որ այդ սենյակներից առնվազն մեկում տեղակայված է Տիգրան Ավինյանի բևեռը, թևը: Ավինյանը ձգտում է դառնալ առանձին քաղաքական միավոր և այս տեսանկյունից օրինակ՝ Սամվել Ալեքսանյանի հետ Ապարան գնալը միայն ու միայն դիվիդենտներ է բերել փոխվարչապետին, քանի որ նա ցանկանում է ունենալ լավ հարաբերություններ բոլոր սեգմենտների հետ, այդ թվում՝ նախկին իշխանության ներկայացուցիչների: Մյուս կողմից, չկա գեթ մեկ նախարարություն, որտեղ Ավինյանը չունենա իր մարդը՝ Ավինյանի թիմի վառ դեմքերից են նրա գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, գյուղատնտեսության նախկին նախարար, ներկայումս ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, նաև՝ ԱԺ մի քանի պատգամավորներ, որոնք Ավինյանի քվոտայով են մանդատ ստացել: Ավինյանը ազդեցություն ունի նաև մի քանի ուժային կառույցներում: Վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում է տեղեկություն, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը վայր է դնելու պատգամավորական մանդատը: Բանն այն է, որ նա լարված հարաբերություններ ունի խմբակցության ղեկավարության հետ: Առավել հավանական է մեկ այլ սցենար: Խոսքն այն մասին է, որ նա չի հրաժարվի մանդատից, սակայն դուրս կգա խմբակցությունից: Այդ դեպքում նրան կմիանան մի քանի այլ «իմքայլականներ», ըստ այդմ՝ կձևավորվի անկախ պատգամավորների ոչ ֆորմալ խումբ, որը փաստացի գործելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վերահսկողության ներքո: 

Հաջորդ ազդեցիկ թևը՝ սորոսական թևն է: Սորոսի հիմնադրամի հետ կապված ավելի քան 18 պատգամավոր կա Ազգային Ժողովում, նրանցից առավել ակտիվներն են՝ Մարիա Կարապետյանը, Գայանե Աբրահամյանը, Սոս Ավետիսյանը։ Սորոսական մի քանի պաշտոնյաներ կան կառավարությունում: Նրանք վերահսկում են լրատվամիջոցներ և հասարակական կազմակերպություններ, ու անհրաժեշտության դեպքում կարող են խնդիրներ ստեղծել Փաշինյանի համար: «Սորոսական» պատգամավորական «գվարդիան» տևական ժամանակ պատճառ էր փնտրում, որը առիթ կհանդիսանար բաժանվել իմքայլականներից և այլևս չասոցացվել Փաշինյանի հետ։ Խնդիրն այստեղ բնավ պատգամավորների մեջ չէ, այլ, ըստ էության, հենց Սորոսի կողմից նման մի քաղաքական ծրագիր ու մշակված տակտիկա եղել է ի սկզբանե՝ ունենալ սեփական կարիքները հոգալու համար առանձին պատգամավորական խումբ կամ, տվյալ դեպքում, մի ամբողջ խմբակցություն։ Երկրում ստեղծված իրավիճակը հարմար առիթ է, որպեսզի դրա ֆոնին «սորոսականները» տրոհվեն Փաշինյանից և ինքնուրույն քաղաքական կուրսը վարեն։ Կստացվի այնպես, որ նման քայլով ՀՀ ԱԺ-ում կձևավորվի սորոսական պատգամավորների մի ամբողջ առանձին խումբ և չի կարելի բացառել, որ այդ խումբը կմիանա ավինյանական թևին: Սորոսական թևը վերջին շրջանում սկսել է որոշակի ռևերանսներ անել ավինյանական թևի ուղղությամբ: Մոնիտորինգը ցույց է տալիս, որ Ավինյանի՝ պարետ նշանակվելուց հետո նրա գործունեության հետ կապված սորոսական թևից չի հնչել գեթ մեկ քննադատական խոսք, հայտարարություն, ողջ քննադատությունը ուղղվել է Նիկոլ Փաշինյանի հասցեին: Եվ սա պետք է լուրջ մտածելու տեղիք տա վարչապետին: Մեկ տարի առաջ Սուրեն Պապիկյանի ընտրվելը ՔՊ վարչության նախագահ նշանակում էր մեկ բան՝ Փաշինյանը փորձում է բալանսավորել ՔՊ ներսում առկա թևերը, կուսակցության փաստացի ղեկավարումը հանձնելով իր այն թիմակցին, ով հայտնի է ոչ միայն իբրև «գորշ կարդինալ», այլ նաև ընդգծված հակասորոսական: Պետք է նաև նկատել, որ վարչության նոր կազմում չհայտնվեցին կուսակցության նախկին նախագահ Սասուն Միքայելյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ինչպես նաև «սորոսական» համարվող ու հեղափոխությունից հետո ՔՊ–ում հայտնվածները։ 

Իրավիճակը էլ ավելի ուշագրավ է դառնում Վանեցյանի երեկվա հարցազրույցից հետո, որտեղ նա փաստացի չի հերքել իր և Տիգրան Ավինյանի հավանական տանդեմի մասին խոսակցությունները: Վանեցյանի և Ավինյանի թևերը, ինչպես գիտենք, մշտական պայքարի մեջ էին միմյանց դեմ, սակայն դեռ այն ժամանակ ունեին ընդհանուր հայտարար, այն է՝ Նիկոլ Փաշինյանը անարդյունավետ ղեկավար է, և պետք է պատրաստվել առանց Փաշինյանի քաղաքական կյանքին։ Այսօր այդ ընդհանուր հայտարարը առավել ցայտուն է դառնում: Միևնույն ժամանակ խնդիր է մնում սորոսականների և վանեցյանական թևի ներկայացուցիչների համագործակցության հարցը: ՔՊ սորոսական թևը ի սկզբանե Փաշինյանի առջև խնդիր էր դնում ազատվել Արթուր Վանեցյանից, իսկ վերջինիս հրաժարականից հետո ամենաակտիվը հենց ՔՊ-ական թևն էր գեներացնում բացասական կարծիքները Վանեցյանի անձի շուրջ: Վանեցյանն էլ արդեն իսկ հայտարարել է, որ իր կողմից ստեղծվող քաղաքական ուժը կողմնորոշված է լինելու ազգային արժեքների և ավանդույթների պահպանմանը, ինչը դժվար թե սորոսականների սրտով լինի: Միևնույն ժամանակ պետք է հասկանալ՝ այսօր լուծվում է ոչ թե Փաշինյանին փոխարինողի, այլ Փաշինյանին հեռացնելու հարցը և այս հարցում շահերը կարող են համընկնել, քանի որ քաղաքականությունը հիմնված է հենց շահերի համադրման վրա՝ չկան հավերժ թշնամիներ և բարեկամներ: 

Փաշինյանի թևի հիմնական ակտիվ ներկայացուցիչներն են Բաբկեն Թունյանը, Սարգիս Խանդանյանը, Լիլիթ Մակունցը, Լենա Նազարյանը, Սիփան Փաշինյանը, Հրաչյա Հակոբյանը, Հովիկ Աղազարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հովհաննես Իգիթյանը, Հակոբ Սիմիդյանը, Արեն Մկրտչյանը, Կարեն Սարուխանյանը, Վահե Ղալումյանը, Արտակ Մանուկյանը: 

«Իմ Քայլ»-ում կա նաև պատգամավորների խումբ, որոնք առանցքային հարցերում գրեթե միշտ հակադրվում են կառավարությանը, կամ «Իմ Քայլ»-ի մյուս թևերին, դա, այսպես կոչված, ոչ սորոսական թևն է, որը մի շարք հարցերում, ինչպիսիք են օրինակ Ամուլսարի հարցը, Ստամբուլյան կոնվենցիան՝ հակադրվել են ֆրակցիայի մեծամասնության կողմից հնչեցրած գնահատականներին: Այդ պատգամավորների շարքում են Սասուն Միքայելյանը, Սոֆիա Հովսեփյանը, Հայկ Սարգսյանը, Թագուհի Թովմասյանը, Լևոն Ջուլֆալակյանը: Առավել ուշագրավ է Սասուն Միքայելյանի գործոնը: Վերջինս իր թիմի անդամների հետ ակնհայտ հակասության ֆոնին թեպետ վայր չդրեց մանդատը, բայց փաստորեն շարունակում է կարևոր հարցերի շուրջ թիմից տարբերվող դիրքորոշում հայտնել և ըստ այդմ, Վանեցյանի հրաժարականի ֆոնին սթափեցման կոչ անելու հետ մեկտեղ, նշել էր, որ ոչ ոք իրավունք չունի Վանեցյանին ասելու, որ նա ուսադիրները նետի աղբամանը, ապա նաև ընդգծել էր, որ վերջինս շարունակում է մնալ իր ընկերը։ Չմոռանանք նաև, որ Միքայելյանի թիկունքում ԵԿՄ-ն է: 

Իշխանական ճամբարում իր թևն է փորձում ստեղծել նաև Աժ նախագահ Արարատ Միրզոյանը: Նրա զբաղեցրած պաշտոնն, իհարկե, իրեն լայն հնարավորություններ չի տալիս, որ կարողանա ֆինանսական միջոցներ և քաղաքական կապեր կուտակել, բայց ամեն դեպքում կա ձգտում իշխանության ներսում առանձին քաղաքական բևեռ դառնալու: Միրզոյանի թևը փորձում է որոշակիորեն հակադրվել թե′ սորոսականներին, թե′ ավինյանական թևին: Դա ակնհայտ է դառնում հատկապես քվեարկությունների և քննարկումների ժամանակ: Մասնավորապես Միրզոյանի սանիկը՝ Նարեկ Զեյնալյանի թիրախում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ում ամեն գնով փորձում է պահել սորոսական թևը: Զեյնալյանին այս գործում օգնում են Արփի Դավոյանը և Քրիստինե Պողոսյանը: Իսկ քաղաքացիների տեղորոշման հայտնի ծրագրին, որը նախաձեռնել էր սորոսական նախարար Ռուստամ Բադասյանը, իսկ «դաբռոն» տվել էր պարետը՝ դեմ էր քվեարկել միայն պատգամավոր Աննա Կարապետյանը, ով նույնպես համարվում է Միրզոյանի թևի ներկայացուցիչ: 

Ամփոփենք: ԱԺ-ն ունի 132 պատգամավոր, ընդդիմադիր պատգամավորների թիվը 44-ն է՝ ներառյալ խմբակցությունում չընդգրկված պատգամավորը, վարչապետին անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է 67 ձայն։ Դիտարկենք դեպք, որ բոլոր ընդդիմադիր պատգամավորները կարող են հանգել կոնսենսուսի՝ վարչապետի մեկ թեկնածուի շուրջ, կնշանակի նրանց պակասելու է իշխող «Իմ քայլը խմբակցության 88 անդամից ընդամենը 23-ի ձայնը։ Վերը նշվածը գալիս է ապացուցելու, որ դա ավելի քան ռեալ սցենար է: Եվ այդ սցենարի ռեալությունն է ստիպում Փաշինյանին ամեն գնով ամրապնդել իր դիքերը ուժային բլոկում, իր համար հնարավոր զարգացումների դեպքում հենարան ստեղծելու նպատակով, քանի որ ակնհայտ է՝ ԱԺ-ում իր համար քաղաքական «ռասկլադը» այնքան էլ բարենպաստ չէ: Մի բան ակնհայտ է՝ քաղաքական դաշտի խաղացողները հասկանում են, որ անգամ Նիկոլ Փաշինյանի ամենացածր վարկանիշի դեպքում միայնակ վերջինիցս իշխանություն վերցնելը գրեթե անհնար է, այս պարագայում նրանց մնում է մտածել միավորման հնարավոր ֆորմատների մասին: Այլ հարց է, թե որքանով Նիկոլ Փաշինյանը, ում աչքից բնականաբար չեն վրիպում ընթացիկ զարգացումները՝ թույլ կտա որպեսզի վերոնշյալ միավորումները իրագործվեն և չի փորձի կանխել այդ սցենարը՝ խաղի տարբեր մասնակիցներին առանձին-առանձին իրենով անելով...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Վահագնի Սիթի»-ն 10 միավորի առավելությամբ հաղթեց «Կիլիկիա»-ն. Բասկետբոլի Ա լիգա Թուրքիայում խորտակված բեռնանավի անձնակազմի անդամները ուկրաինացի են. փրկվել է 6 նավաստի, 2-ը՝ զոհվել «Տոտենհեմ»-ը հաղթեց Պրեմիեր լիգայի հետնապահին Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 71-ամյա վարորդը 06-ով բախվել է Kia-ին և գլխիվայր շրջվելով, բախվել Mercedes-ին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղն ավարտվեց ոչ-ոքի Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով․ ՄԻՊ Ազգի դավաճանների հետ բանակցել չկա՛, գործընթաց քննարկել չկա՛, մարդատեղ դնել չկա՛. Միքայել Մինասյան Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը Մարգարյանի հուշամրցաշարի հաղթողը Հայրապետյանն է Այս պատերազմում մենք չպարտվեցինք, այս պատերազմում մենք դավաճանվեցինք. Վահագն Վարագյան Շիրակի մարզի Բագրավան գյուղում մոտ 1200 հակ անասնակերէ այրվել Դահուկավազքի առաջնության դասական ոճում լավագույնները Միքայելյանը և Գալստյանն են Փրկել է ճաշարանի աշխատակցուհիներին, սակայն ինքը չի փրկվել․ Էրիկ Սահակյանն այսօր կդառնար 20 տարեկան «Նեմեսիս»-ի ժամանակ վերացնում էին ոչ միայն Հայոց Ցեղասպանության համար պատասխանատու թուրքերին. Էլիբեգովա Ավտովթարից զոհվել է բռնցքամարտիկ, Ռուսաստանի պատանիների չեմպիոն Արտյոմ Միքայելյանը Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. ջրատարում հայտնաբերվել է Կոտայքի մարզի անհետ կորած բնակչի դին Այսօր անցկացվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ, որն ավարտվեց ՀրապարակումՈստիկաններն ուժ կիրառելով բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացուն Արցախում նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 56-ի Հրշեջները մարել են Էջմիածնի տներից մեկում բռնկված հրդեհը ՃՏՊ-ում զոհվել է ռուսաստանցի բռնցքամարտիկ Արտյոմ Միքայելյանը (ֆոտո)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է. ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար Արցախի բոլոր բնակավայրերում արդեն վերականգնված է էլեկտրամատակարարումը. Արայիկ Հարությունյան Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾՀանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում` բուքՀրդեհ Էջմիածին քաղաքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկՅուրաքանչուր աշակերտ կարող է հաճախել մշակութային երեք հաստատություն. ԿԳՄՍՃակատեն գյուղ տանող ճանապարհին տեղադրվել է 30մ բարձրությամբ և 40 քառ.մ մակերեսով հայկական եռագույնըԽոշոր հրդեհ Բագրավանում. այրվել է 1200 հակ անասնակերՓաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ավտոերթ են անում. ՈՒՂԻՂԽոշոր վթար Մարշալ Բաբաջանյան փողոցում. կան տուժածներՀայաստանից Ղարաբաղ է վերադարձել շուրջ 50 հազար փախստականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք. մահացել է 6 մարդԱրագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է, ռուսական կողմում կա կուտակված 340 բեռնատար մեքենա«Նիկոլը իհարկե կհեռանա: Բայց կարծում եմ` Հայրենիքի Փրկության շարժումը դրանում ոչ մի դերակատարում չի ունենա»․ Մհեր ՄկրտչյանԼոռու մարզում թալանել են մանկապարտեզի հաշվապահի բնակարանը՝ տանելով 15 միլիոն դրամ Չինաստանում պաղպաղակի մեջ կորոնավիրուս են հայտնաբերել Ճիշտ է ասել Վազգեն Մանուկյանը, բոմժեր են էլի. Վարդան Ղուկասյան Դուք նույնիսկ չարձագանքեցիք, երբ Արցախի նախագահը հայտարարեց, որ ՀՀ ԱԱԾ «էլիտար» ստորաբաժանումը փախել է մարտադաշտից. ԱբրահամյանԱդրբեջանը Հայաստանի դեմ միջպետական ​​հայց է ներկայացրել ՄԻԵԴ ԱԱԾ-ն հայտարարում է` Արարատ Միրզոյանը գործակալ չէ Ծառուկյանը անդրադարձել է գյումրեցիների վերաբերյալ Վազգեն Մանուկյանի արտահայտությանը Ո՞վ է ՀՀ պաշտպանության նորանշանակ փոխնախարարըՀայաստանի գործող իշխանությունը Հայաստանի շահերով չի շարժվում. Ստեփան ԴանիելյանՎախճանվել է Կանադայի թեմական նախկին առաջնորդ Մեղրիկ Բարիքյանը «Մաֆիայի ժամ Զինվորի տանը». ԵՊԲՀ ռեկտորը լուսանկարներ է հրապարակել
Ամենադիտված