Երևանից 109 ռուսաստանցու տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Վորոնեժում․ Ռիա Նովոստի
RussiaԵրևանից Ռուսաստանի 109 քաղաքացիների հայրենիք տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Վորոնեժում, հայտնում է մարզային կառավարությունը: Երևանից դեպի Վորոնեժ «Արմենիա» ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի թռիչքն ի սկզբանե նախատեսված էր մայիսի 17-ին, բայց այն հետաձգվեց մինչև մայիսի 23-ը: Զեկուցվել է, որ դեպի Վորոնեժ թռիչքը հնարավոր է միայն Ռուսաստանի այն քաղաքացիների համար, ովքեր բնակվում են Վորոնեժի, Բելգորոդի, Կուրսկի, Օրյոլի, Լիպեցկի, Տուլայի, Տամբովի, Ռյազանի, Պենզայի, Սարատովի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերում: Այժմ Ռոսպոտրեբնադզորի աշխատակիցները ստուգում են ժամանողներին, այնուհետև ուղևորները կտեղափոխվեն բնակության վայր, որտեղ նրանք երկու շաբաթ կգտնվեն ինքնամեկուսացման մեջ: Եթե ինքնաթիռում լինեն կորոնավիրուսային ինֆեկցիայի նշաններ ունեցող մարդիկ, նրանք կտեղափոխվեն Վորոնեժի շրջանի բժշկական հաստատություններ: Նրանք, ովքեր ինչ֊ինչ պատճառներով չեն կարողանա ապահովել իրենց ինքնամեկուսացումը, մարզային կառավարության միջոցներով կտեղավորվեն «Deutsche Sloboda» հանրակացարանում։