Արգիճի գետափին 3 ձկնորսական ցանց և ռետինե նավակ է հայտնաբերվել․ հարուցվել է վարչական վարույթ
ՀասարակությունԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության և Գեղարքունիքի տարածքային բաժինների աշխատակիցները մայիսի 21-ին ձկնորսության դեպք են հայտնաբերել։ Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից։
Գեղարքունիքի մարզի «Քարաձի» կոչվող սարատեղիի հարևանությամբ՝ Արգիճի գետի երկայնքով իրականացրած շրջայցի ընթացքում գետափին հայտնաբերել են առանց ձկների 3 հատ ձկնորսական ցանց և ռետինե նավակ, որոնք պատկանել են Ներքին Գետաշեն համայնքի բնակիչ Վ.Մ.-ին: Նավակը և ցանցերը առգրավված են:
Հարուցվել է վարչական վարույթ: