Ինչու է Բորիս Ջոնսոնի խորհրդականը խախտել ինքնամեկուսացումը․ Guardian․ Guardian
ԱշխարհՄեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական խոսնակը խոսել է վարչապետ Բորիս Ջոնսոնի խորհրդականի՝ Դոմինիկ Քումինգսի օգտին, ով, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, խախտել էր ինքնամեկուսացման ռեժիմը։
«Հաշվի առնելով, որ նրա կինը տևական ժամանակ հիվանդ էր կորոնավիրուսով, հավանաբար Դոմինիկ Քումինգսն ինքը նույնպես վարակվել էր։ Հետևաբար, նա ստիպված էր լքել իր բնակության վայրը, որպեսզի չվարակի իր հարազատներին։ Նա իր տան մոտակայքում առանձնատուն էր վարձել և տեղափոխվել այնտեղ։ Նրա քույրը գնումներ է կատարել նրա համար և թողել դռան հետևում», - շաբաթ օրը լրագրողներին ասաց Վարչապետի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչը: «Ոչ մի փուլում նա իր ընտանիքի հետ չի շփվել՝ ի տարբերություն լրատվության հաղորդած տեղեկատվությանը։ Հակառակը, նա գործել է միանգամայն խելամիտ ու ըստ անհրաժեշտության»,֊հաղորդել է վարչապետի գրասենյակի աշխատակազմի ղեկավարը։