Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. վիրավորները զինծառայողներ են
Emergency CaseԵրեկ՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ Ժամը 23:30-ի սահմաններում Լենուղի գյուղի բնակիչ, 26-ամյա Նարեկ Մ.-ն, իր վարած BMW մակնիշի 46 VN 046 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով վարորդ Նարեկ Մ.-ն և ուղևոր, Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 29-ամյա Միսաք Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կնետրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում: