Մոսկվայում COVID-19-ի նոր դեպքերի գրեթե 85%-ը հայտնաբերվել է 65 տարեկանից ցածր մարդկանց մոտ․ Ռիա Նովոստի
RussiaՄոսկվայում կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպքերի գրեթե 85%-ը գրանցվել է 65 տարեկանից ցածր մարդկանց մոտ, երեխաների շրջանում գրանցվել է 11.6% հիվանդացություն:
Մայրաքաղաքում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 3190 նոր դեպք: Ընդհանուր առմամբ՝ Մոսկվայում մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսի 161 397 դեպք: «Նոր դեպքերի 40,9%-ը 18-45 տարեկան մարդիկ են, 31,6% -ը՝ 46-65 տարեկան անձինք, 10,4% -ը՝ 66-79 տարեկան անձինք, ևս 5,5% -ը՝ 80-ից բարձր տարիքի անձինք: Դեպքերի 11,6% -ը երեխաներ են», - ասվում է զեկույցում: Ավելին, շտաբի տվյալներից հետևում է, որ երեխաների շրջանում աճել է դեպքերի թիվը։