Մարիո Գյոտցեն ամռանը կլքի Դորտմունդի «Բորուսիա»-ն․ Sky Sport
SportՖուտբոլիստ Մարիո Գյոտցեն կլքի «Բորուսիա»-ն պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո, ասել է դորտմունդյան ակումբի մարզական տնօրեն Մայքլ Ցորկը: «Ես անկեղծ զրույց եմ ունեցել Գյոտցեի հետ: Մենք պայմանավորվեցինք, որ մրցաշրջանից հետո մենք չենք շարունակելու մեր համագործակցությունը: Կարծում եմ, որ դա երկու կողմերի շահերից է բխում: Մարիոն իսկապես լավ տղա է, և կարծում եմ, որ այս մրցաշրջանում նա դեռ կօգնի մեզ։ Գյոտցեն նոր մարտահրավեր է փնտրում, միգուցե թիմից դուրս»,- Ցորկին մեջբերում է Sky Sport-ը:
Գյոտցեն «Բորուսիայի» սան է և մեծահասակների իր կարիերան սկսել է 2008 թվականից: 2013 թվականից մինչև 2016 թվականը հարձակվողը խաղացել է «Բավարիա»- ի կազմում, որից հետո նա վերադարձել է Դորտմունդ: Այս մրցաշրջանում 27-ամյա գերմանացին անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում նա դարձել է 3 գոլի հեղինակ: