Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Շենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿ Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 

Պարգևավճար ստացած Վանեցյանը դեմ է պարգևավճարներին․ fip.am

Քաղաքական

fip.am-ը գրում է․ 

Մայիսի 22-ին հրապարակվել էր Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանի հարցազրույցը «Հրապարակ» օրաթերթի լրագրողների հետ։

Հարցազրույցում, քննադատելով ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը, Վանեցյանը, մասնավորապես, հայտարարել էր․ «Ինչ վերաբերում է հակաճգնաժամային կառավարությանը, ապա կարծում եմ՝ Հայաստանում կան շատ անհատներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք արհեստավարժ են, հայրենասեր են և որոնք առանց պարգևավճարների կարող են ծառայել իրենց հայրենիքին ու իրենց նպաստը բերել մեր հայրենիքի զարգացմանը»։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե արդյո՞ք  Արթուր Վանեցյանն ԱԱԾ ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում պարգևավճարներ ստացել է, թե՞ ոչ։

Որքան եկամուտ է հայտարարագրել Արթուր Վանեցյանը

Այսպես, Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնին է նշանակվել հեղափոխությունից անմիջապես հետո՝ 2018 թ․ մայիսի 10-ին։

Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում տեղադրված պաշտոնական հայտարարագրի՝ պաշտոնը ստանձնելու պահին Վանեցյանը որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ (2018 թ. հունվարից) նշել է 1 մլն 800 հազար դրամ եկամուտ։

Ըստ նույն կայքում տեղադրված՝ արդեն 2018 թ․ տարեկան հայտարարագրի՝ Վանեցյանի տարեկան եկամուտը կազմել է 8 մլն 904 հազար դրամ։

Այսինքն՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնը ստանձնելու պահից մինչև տարեվերջ Արթուր Վանեցյանը ստացել է մոտ 7 մլն 50 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։

Արթուր Վանեցյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից  2019 թ․ սեպտեմբերի 16-ին։

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրում Վանեցյանը նշել էր, որ 2019 թ. հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 14 մլն 341 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։

Սա նշանակում է, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու 16 ամիս և 6 օրվա ընթացքում Վանեցյանը ստացել է 21 մլն 391 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ 

Որքան աշխատավարձ է ստանում ԱԱԾ տնօրենը

Մինչդեռ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձի պաշտոնային դրույքաչափը 12 է։ Որպեսզի հասկանանք, թե որքան է կազմում այս պաշտոնյայի աշխատավարձը, հարկավոր է դրույքաչափը բազմապատկել բազային աշխատավարձի (չշփոթել նվազագույն աշխատավարձի հետ) հետ։

Բազային աշխատավարձը վերջին տարիներին չի փոխվել և ըստ ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի՝ 66,140 դրամ է, ըստ այդմ՝ Արթուր Վանեցյանի աշխատավարձը կազմել է 793,680 դրամ, իսկ հարկումից հետո՝ մոտ 605 հազար դրամ։

Ստացվում է, որ շատ մոտավոր հաշվարկներով Վանեցյանն իր պաշտոնավարման 16 ամիս 6 օրվա ընթացքում որպես աշխատավարձ, արձակուրդային վճար և վերջնահաշվարկ ստացել է մոտ 10 մլն դրամ։

Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, Արթուր Վանեցյանի եկամուտները պաշտոնավարման ընթացքում կազմել են 21․4 մլն դրամ (ինչպես նշված էր հայտարարագրերում) կամ՝ 11․4 մլն դրամով ավելի, քան վերջինիս աշխատավարձն է։ Եվ քանի որ հայտարարագրում նշված եկամուտները վերաբերում են ոչ միայն աշխատավարձին, այլ նաև դրան հավասարեցված այլ վճարներին (պարգևատրում, հավելավճար, խրախուսում և այլն), ապա ստացվում է, որ Վանեցյանը ստացել է 11․4 մլն դրամ պարգևավճար կամ հավելավճար։

Այսպիսով, փաստենք, որ Վանեցյանը հարցազրույցում կասկած է հայտնում պարգևավճար ստացող պաշտոնյաների՝ հայրենիքին ծառայելու կարողության կամ նվիրվածության մասին այն դեպքում, երբ ԱԱԾ-ն ղեկավարելու ժամանակահատվածում որպես պարգևավճար/հավելավճար ստացել է ավելի քան 11 մլն դրամ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը
Ամենադիտված